11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Տղամարդն ինքնահրկիզվել է Կարմիր հրապարակում

Մոսկվայի Կարմիր հրապարակում մի տղամարդ է ինքնահրկիզվել: Իրավապահ մարմիններն առայժմ որեւէ մեկնաբանություն չեն ներկայացրել: Կատարվածի դրդապատճառները հայտնի չեն: Ըստ “РИА Новости”-ի աղբյուրների` դեպքը տեղի է ունեցել մոտ 13.30-ին, տղամարդը 35 տարեկան է եղել: Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է մարել բռնկված կրակը: Տուժածին ծանր այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Առողջություն մաղթենք Քրիստինե Պեպելյանին

Քրիստինե Պեպելյանը վախեցրել է իր երկրպագուներին՝ խնդրելով մաղթել իրեն առողջություն եւ խոստանալով տեսանյութ տարածել:   “Սիրելի ընկերներ….. մի քանի րոպեից ձեզ եմ ներկայացնելու մի տեսանյութ….. որը չի տեսել դեռ ոչ ոք!!!!!! Դուք կլինեք առաջինը ……. Միայն մի խնդրանք ունեմ…… Մաղթեք ինձ առողջություն”, – գրել էր երգչուհին ֆեյսբուքյան իր էջում: Իսկ տեսանյութն այդպես էլ չհայտնվեց:

Աշխարհի ամենավատ հայրը դաժան խաղ է խաղացել որդու գլխին /վիդեո/

“Աշխարհի ամենավատ հայրը” դաժանորեն խաբել է սեփական որդուն, ավելին` նկարահանել է այդ ամենը եւ տեղադրել համացանցում: Իր նպատակին նա հասել է` մեծաքանակ դիտումներ է հավաքել, սակայն դրա փոխարեն երեխան սթրես է ապրել եւ արտասվել: Բրազիլացի հայրիկը “կինդեր-սյուրպրիզ” է գնել երեխայի համար, սակայն նրա արձագանքն ստուգելու նպատակով շոկոլադե հավկիթը եւ խաղալիքը հանել է` փոխարենը տեղադրելով իսկական […]

Դեղերի շուկան մոնիտորինգի տակ է

Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն  2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին հանրապետություն է ներկրվել 2189 անուն դեղ (հոկտեմբերին` 1009, դեկտեմբերին` 1180): Երկու ամիսներին ներկրված 581 նույն դեղից 40-ի մոտ նկատվել է 10%-ից ավելի թանկացում և գրեթե նույնքան դեղի մոտ […]

Անդրիասը մինչեւ օրվա վերջ կասի. /վիդեո, ֆոտո/

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը քիչ առաջ այցելեց հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: Ըստ նախարարի`թեկնածուն արդեն 19-րդ օրն է հացադուլի մեջ է եւ հարկավոր է, որ ստացիոնար հետազոտություն անցնի: Դումանյանը ներկայացրեց, թե ինչ կարող է կատարվել հակառակ դեպքում` մատնանշելով օրգանիզմի հնարավոր անդառնալի փոփոխությունները: Ինչ վերաբերում է թեկնածուի վիճակին, ապա նախարարի դիտարկմամբ այն համապատասխանում է 19 […]

“Ես ընտրում եմ գերագույն գլխավոր հրամանատար”

2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների նախաշեմին զինծառայողների շրջանում ընտրական գործընթացների վերաբերյալ իրավական իրազեկվածության բարձրացման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության համատեղ նախաձեռնությամբ պատրաստվել են “Ես ընտրում եմ գերագույն գլխավոր հրամանատար” խորագրով ցուցապաստառներ: Ցուցապաստառները, որոնք ՀՀ նախագահի ընտրություններին նախորդող շրջանում փակցված են լինելու ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում, հստակ պարզաբանում […]

Շաբաթական 10 հազար դոլար` պարզապես սիրեկան լինելու համար

Ամեն շաբաթ Ջենիֆեր Լոպեսն իր 24-ամյա սիրելի Կասպեր Սմարտին  10 հազար դոլար է տալիս “թեթեւ” ծախսերի համար, այնպես որ երիտասարդն իրեն ոչ մի հաճույքից չի զրկում: “Ջենիֆերը հոգնել է ամեն անգամ իր պայուսակից հանել կրեդիտ քարտը եւ վճարել, երբ նրանք միասին ռեստորան կամ մեկ այլ վայր են գնում: Վերջիվերջո, տղամարդը պետք է իր վրա վերցնի […]

ՀԱԿ կուսակցության հիմնադիր փաստաթուղթն ստորագրված է

‘’Երեկ քսանութ անհատների կողմից հայտարարություն ծանուցում է մուտքագրվել ՀՀ ԱՆ ՀԱԿ կուսակցություն ստեղծելու մասին’’,-քիչ առաջ այս մասին ասուլիսում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա մարտի 22-ին, ժամը 11-ին կառավարության նիստերի դահլիճում: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց ,որ ինքը նշանակվել է ՀԱԿ կուսակցության լիազոր ներկայացուցիչ եւ ընթերցեց այն անձանց անունները, որոնք ստորագրել են ՀԱԿ […]

Համարյա մեկ դար նկարահանվում է … Նարա Շլեպչյանը հոգնել է /ֆոտո/

Հայաստանի ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը երեկ Արաբկիրում մասնակցում էր ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ոչ ոք իրեն չի պարտադրել հանդիպման գալու: Ուղղակի ինքը այդ տարածքում է բնակվում ու հետաքրքիր է` առաջին դեմքից լսել Հայաստանի ապագա տեսլականի մասին: Նկատելով մուտքի մոտ մեծ հերթը` տիկին Նարան նեղսրտեց: “Ռաիսա Մկտչյանն […]

Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնողները խոստովանել են

Ս.թ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Ալբերտի Հարությունյանը: Ա. Պողոսյանը և Ս. Հարությունյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ