08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Ադրբեջանական բանակը խախտել է հրադադարը

Վերջին երկու օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատելիորեն աճել է լարվածությունը:  Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները երեկ գիշերը եւ այսօրվա ընթացքում առաջնային գծի ողջ երկայնքով խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել երկրի հյուսիսային, արեւելյան եւ հարավարեւելյան հատվածներում տեղակայված մարտական դիրքերի շրջանում, որոնց ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 […]

Աշոտյանի հրամանը իրենց համար օրենք չի՛

“Չեք պատկերացնի ինչքան եմ ջղայանցած, ամեն օր ինչ որ բանի փող են հավաքում, հիմա էլ աշակերտական տետրերի համար”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց էջմիածնաբնակ  մի կին, ում երեխան սովորում է Էջմիածնի թիվ 1 դպրոցում: Տիկնոջ պատմելով աշակերտներին ուղղակի պարտադրում են գնել  աշխատանքային տետրերը : “ Այդ նույն տետրը խանութում վաճառվում է 180 դրամ, իսկ դպրոցում՝ 400 դրամով […]

Խմում են հայրենիքի եւ նախագահի կենացը /վիդեո/

Եթե նախկինում հայ օջախների հանդիսություններում սեղանի թամադաները պիտի լինեին ազգ ու տակին ծանոթ, հռետորի ձիրք ունեցող մարդիկ, ապա հիմա թամադաները կարող են լինել անծանոթները: Սա, թամադա Գագիկ Ռոստոմյանի կարծիքով, չի խանագարում տոնակատարությանը: “Նախապես ճշտում են այդ մարդկանց հետ, անունները գրում ենք ու սխալվել բացառված է”,-ասում է: Գագիկը արդեն ութ տարի է թամադա է եւ համոզված […]

Տիգրան Մուկուչյանն ընդունել է

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն  այսօր ընդունել է ԱՊՀ եւ մերձբալթյան մի շարք երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Ողջունելով հյուրերին` Տիգրան Մուկուչյանը կարեւորել է տարբեր երկրների կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը եւ ընտրական վարչարության ոլորտում փորձի փոխանակումը: ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է տեղեկատվություն` 2013թ. փետրվարի […]

Նոր աշխատատեղեր Կապանում

Խորհրդային միության տարիներին  տեքստիլ արդյունաբերության առաջատարներից մեկը՝ Կապանի տրիկոտաժի արտադրական ֆաբրիկան սկսել է աշխատել: Այն այժմ “Սոնատեքս” ՓԲ ընկերություն է, եւ արտադրում է մանկական եւ մեծահասակների հագուստ՝ շապիկներ, բամբակյա ներքնազգեստ, համազգեստ, վերնազգեստ եւ այլն: Իրացման խնդիր ձեռնարկությունը չունի, քանի որ պատվերով է աշխատում: Չնայած այսօր ընկերությունում աշխատում են  72 մարդ,  հիմնականում կանայք, սակայն մինչեւ տարեվերջ […]

Հաճախորդն ու վաճառողուհին իրար “միս” են կերել

Արտառոց միջադեպ է գրանցվել “Հրազդան” տոնավաճառում: Հաճախորդներից մեկը վիճել է վաճառուղու հետ, եւ խփել նրա աչքին: Մեր տեղեկություններով, վնասվել է վաճառողուհու աչքը: Իսկ ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 16-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ “Հրազդան” տոնավաճառում […]

Ընտրողների ռեգիստրում 2.505.980 մարդ կա

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը: Այսպես, 17.02.2013 թ. դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների […]

Հրաժարվում է ՀԺԿ-ից

Հաշվի առնելով ներկայիս քաղաքական իրավիճակը` կոչ եմ անում իմ կուսակից ընկերներին մասնակցել սույն թվականի փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին` քվեարկելով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, քանի որ վերջինս նախագահի միակ թեկնածուն է, ում ծրագրային դրույթները համապատասխանում են  իմ քաղաքական հայացքներին:   Միաժամանակ պաշտոնապես հայտարարում եմ, որ այսուհետ դադարեցնում եմ իմ քաղաքական գործունեությունը ՀԺԿ […]

Նոր-Նորքի ձորում տղամարդու մասնատված դիակ է գտնվել

Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը Դավիթ Բեկի 100/1 հասցեին հարակից ձորում հայտնաբերել է տղամարդու մասնատված դի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին հայտնաբերվել են ոտքերն ու ձեռքերը՝ ձորի տարբեր կողմերում և հիմա ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի աշխատակիցները տեղանքում որոնողահետախուզական աշխատանքներ են կատարում, քանի […]

Սերժ Սարգսյանը հորդորեց Շուշան Պետրոսյանին /վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին Կենտրոնի ընտրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Տավուշի մարզի Մովսես գյուղի միջադեպին, որտեղ գյուղացին խնդրել էր գործող նախագահին գործարան կառուցել գյուղում, ինչին հետեւել էր նախագահի “տենց եք անում, որ խիարը թարս ա աճում” արտահայտությունը: “Ստիպված էի նրա նման խոսելու, իր լեզվով, որ ճիշտ հասկանար”,-պարզաբանեց Սերժ Սարգսյանը: Նա ԱԺ պատգամավոր, երգչուհի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված