25 Հունվարի, Saturday, 2025
KFC

Ինչո՞ւ են երկիրը լքում կայացածները

՛՛Ինքնառեալիզացիայի խնդիր է մարդու համար: Կան կազմակերպություններ, որ բարձր աշխատավարձ տալիս են, բայց ժամանակ է գալիս, որ ինքնառեալիզացիան կանգնում է, և մարդը փորձում է իրեն զարգացնել այլ երկրներում՛՛,-Հայաստանում աճող արտագաղթի պատճառներից մեկը սա է համարում էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանը՝ ի պատասխան Henaran.am-ի այն հարցի, թե ինչու են Հայաստանից արտագաղթում բարձր աշխատավարձ ստացող պրոֆեսիոնալները:

՛՛ՌԴ-ը, ԱՄՆ-ը տանում են այն մարդկանց, ովքեր բարձր տեխնոլոգիաների մասնագետներ են, կարող են ռեալիզացվել և սոցիալական կապիտալի ու մարդկային առումով ավելի բարձր նիշեր զբաղեցնել՛՛,-նկատեց փորձագետը:

Հոգեբան Սամվել Խուդոյանը կարծում է, որ նման մարդկանց համար Հայաստանի մասշտաբները բավարար չեն ինքնադրսևորվելու համար: ՛՛Դա կլինի բիզնես, այլ ոլորտներ՝ գիտություն, բարձրակարգ բժիշկներ ու գիտնականներ, ուղղակի նրանց քաշում, տանում են՛՛,-ասաց Խուդոյանը:

Վերջինս ընդգծեց, որ արտագաղթողների միայն այս հատվածին է արդարացնում: ՛՛Որովհետեւ նրանք գնալով դառնալու են աշխարհահռչակ գիտնական ու շախմատիստ, այդ պատճառով արդարացնում եմ՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ