05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն, թե “Ժառանգությունը”

“Մեր նախնական ցուցակը ինձ դուր է գալիս, այնտեղ մարդիկ են, ովքեր սրտացավ են քաղաքի, պետության եւ պետականության նկատմամբ եւ արժանի են մեր համաքաղաքցիների ձայնը ստանալու”,- այսօր “Ֆորում” մամուլի ակումբում խոսելով Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում Հանրապետական կուսակցության նախնական ցուցակի մասին, կարծիք հայտնեց ՀՀԿ խորհրդարանական խորհրդակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Տեղեկացնում է aravot.am-ը:

 

Թեեւ մյուս կուսակցությունները դեռեւս իրենց ցուցակները չեն հրապարակել եւ առայժմ վաղ է համեմատական զուգահեռներ անցկացնելը, այնուհանդերձ, հանրապետական պատգամավորը գտնում է, որ Հանրապետականը վստահորեն ավագանու ընտություններում նույնպես առաջին տեղն է ունենալու:

 

Նման վստահություն Համլետ Հարությունյանին տալիս է գործող Հանրապետական քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ նրա թիմի անցած տարիների ընթացքում կատարած աշխատանքները: Համլետ Հարությունյանը մատնանշում է հատկապես Երեւանի կանաչապատման եւ ճանապարհաշինության ոլորտում կատարված աշխատանքները.

 

“Եթե ուշադրություն դարձրել եք, Տարոն Մարգարյանը մեծ ջանք է թափում Երեւանի պլանաչափ զարգացման համար, ուշադրության կենտրոնում չի պահում միայն Կենտրոնը: Եղե՞լ եք Դավիշաթենում, Մալաթիա-Սեբաստիայում, ի՜նչ գեղեցիկ այգիներ են հիմնում”: Համլետ Հարությունյանն, իհարկե, այն կարծիքին չէ, որ Երեւանում խնդիրներ չկան, բայց կարծում է, որ նկատի ունենալով նախորդ աշխատանքները, երեւանցիները եւս մեկ անգամ կվստահեն Հանրապետականին եւ Տարոն Մարգարյանին:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ