18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խուրշուդյանն ընդհատել է ասուլիսը` Ազատության հրապարակում վրան են տեղադրում /վիդեո/

“Ժառանգություն” կուսկացության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում անդրադարձավ Սահմանադրական դատարանի քննարկումներին: Ըստ Խուրշուդյանի, ՍԴ-ն մերժել է նրանց փորձագիտական եզրակացությունները, ինչը ենթադրում է, թե ինչ որոշում է կայացվելու:

Մամլո խոսնակը նաեւ ասաց, որ  Ստյոպա Սաֆարյանը երեկ նամակով դիմել է ԵԺԿ նախագահ Մարտենիսին` նշելով, որ չնայած նա համոզմունք էր հայտնել, որ ընտրությունները կանցնեն օրենքի սահմաններում, սակայն ՀՀԿ-ն կեղծիքների է գնացել: 

“ԵԺԿ-ի չափանիշներին համապատասխան` խնդրում եք վերանայել Հայաստանի գործող նախագահին շնորհավորելու ձեր որոշումը: Եթե սակայն չփոխեք եւ ձեր ցանկությունը դառնա ԵԺԿ-ի դիրքորոշումը, ապա “Ժառանգություն”-ը կդադարեցնի անդամակցությունը հեղինակավոր կառույցին”,-տեղեկացրեց խոսնակը:

Խուրշուդյանը նաեւ հայտարարեց, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է մերժել  “Ժառանգության” դիմումը` Ազատության հրապարակում վրան տեղադրելը, սակայն թույլատրվել է դնել անձրեւանոց` անբարենպաստ եղանակի դեպքում: Խուրշուդյանը զարմանում է, եթե պատմամշակութային տարածք է Ազատության հրապարակը, “ինչու են կաոռւցվել այս սիրուն սրճարանները”: 

Խուրշուդյանը այս պահին ընդհատել է ասուլիսը եւ ձեռնամուխ եղել վրանի տեղադրմանը: Ոստիկանները արգելում են: Henaran.am-ի թղթակիցը հետեւում է իրադարձությունների զարգացմանը Ազատության հրապարակում: Քիչ անց կներկայացնենք նոր մանրամասներ:

“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, խառնվելով միջադեպին, հայտարարեց, որ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ ոստիկանությունն աշխատում է ապօրինի, ուստի եւ իրենք շարունակելու են աշխատանքները:

/ՄԻՊ-ը հայտարարել էր, որ Ազատության հրապարակում վրանի տեղադրումն օրենքով արգելված չէ-խմբ./:

Հակոբյանը միաժամանակ հավաքվածներին կոչ արեց սադրանքների չենթարկվել: Այս պահին ոստիկանները եւ “Ժառանգության ” ներկայացուցիչները բանակցում են: Ըստ Հովսեփ Խուրշուդյանի` վրանը տեղադրվում է ոչ թե ասֆալտի վրա, այլ կանաչ գոտում: Մինչ կողմերը բանակցում են, հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանը քայլում է հրապարկում եւ բարեւում ժողովրդին:

Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ոստիկաններին բացատրում է սահմանադրական իրավունքը, իսկ ոստիկաններն ասում են, որ իրենք շատ լավ գիտեն իրենց իրավունքը եւ կարող են դիմել դատարան: Ոչ մեկը բանակցող կողմերից դեռ չի ցանկանում զիջել: Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ այս պայմաններում հնարավոր չէ աշխատել, բանակցել եւ առաջարկեց  Երեւանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի հետ առանձնանալ եւ որոշել ընթացքը: “Ժողովուրդ, խնդրում եմ ոչ մեկը չգա մեզ մոտ, մենք որոշումը կհրապարակենք”,-ասաց Ռուբեն Հակոբյանը: Այս պահին նրանք Ազատության հրապարակի մի անկյունում բանակցում են:

Հակոբյանի այս հայտարարությունը հավաքվածներն ընդունեցին ծափահարություններով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ