19 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Եթե վրանը Րաֆֆուն պետք չէ, ում է պետք

“Ժառանգության ” քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը  հայտարարել է, որ իրեն վրան պետք չէ եւ այս դեպքում ավելորդ չէ՞ արդյոք պայքարը վրան տեղադրելու համար, ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ուժեղ կամքի տեր է եւ կարող է առանց վրանի մնալ:

“Բայց այստեղ հարցը ոչ թե պայքարն է, ոչ թե մեր հաղթանակն է, ոչ թե վրանն է, այլ սահմանադրական իրավունքը: Բոլոր միջզգային կոնվենցիաներով նման դեպքերում վրան տեղադրվում է, ու մենք սրա համար ենք պայքարում”,-ասաց Սաֆարյանը:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը զերծ է մնում մեկնաբանություններից եւ շարունակում է քայլել հրապարակում: 

Հիշեցնենք, Ազատության հրապարակում “Ժառանգականներն” ու ոստիկանները բանակցում են վրան տեղադրելու շուրջ. ոստիկաններն առայժմ արգելում են վրանի տեղադրումը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ