18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի մասնակցությունը Մաքսային միությանը Մոսկվայի համար երկրորդական նշանակություն ունի.քաղաքագետ

Աբխազիայի նախագահի եւ գործող վարչապետի ներկա գտնվելը Մոսկվայում Սերժ Սարգսյանի այցելության ընթացքում պատահական չէր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց “Կովկաս” ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Նա շեշտեց, որ աբխազական երկաթգծի գործարկման մեջ ամենալուրջ խնդիրը Մոսկվա-Թբիլիսի հարաբերություններն են: Քաղաքագետի խոսքով, Հայաստանը ռուս-վրացական գործընթացում ակտիվ միջնորդական դեր է կատարում:

Ինչ վերաբերվում է նախագահի այցելության եւ Եվրասիական միության հետ կապված հարցին, Սերգեյ Միանսյանն ասաց, որ Եվրասիական միության գաղափարը դեռեւս շարունակում է մնալ  որպես գաղափար, իսկ մեզ համար պրակտիկ նշանակություն կարող են ունենալ Մաքսային միության հետ կապված խնդիրները:

‘’Բոլորին, այդ թվում եւ Մոսկվային  հասկանալի է, որ ՀՀ մասնակցության ցանկացած ֆորմատ հնարավոր է միայն այն դեպքում,երբ հաշվի առնվեն ՀՀ սպեցիֆիկ աշխարհագրական առանձնահատկությունները: Հասկանալի է, որ չունենալով ուղղակի ցամաքային կապ` ՀՀ չի կարող նույն ֆորմատով համագործակցել , ասենք ինչպես Բելառուսը կամ Ուկրաինան’’,-նշեց քաղաքագետը:

Սերգեյ Միանսյանն ասաց նաեւ, որ ՀՀ մասնակցությունը այս կառույցին Մոսկվայի համար երկրորդական նշանակություն ունի, քան ասենք Ուկրաինայի դեպքում է:

Ինչ վերաբերվում է այս կոնտեքստում  ԵՄ հետ Հայաստանի ինտեգրացմանը, քաղաքագետը նկատեց, որ ՀՀ ընտրած կոմպլեմենտար քաղաքականությունը ՀՀ-ին հնարավորություն է տալիս մանեւրելու:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ