18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

”Երբ Վովա Գասպարյանը գնում, չոքում է Րաֆֆու նստարանի առջև ‘

 ՛՛Րաֆֆի Հովհաննիսյանը բավական հաջողակ քաղաքական գործիչ է: Նախ նրա կերպարը ինձ համար եղել է բարեպաշտ, նահապետական ընտանիքի ներկայացուցիչ, իսկ կտրուկ և կոշտ քայլեր անելը վնասում է այդ կերպարին: Մի անգամ արեց հացադուլ՝ քաշ գցելու խնդիր կար, օրիգինալ քայլ էր, իսկ հիմա դառնում է մեզ հայտնի կոշտ քաղաքական գործիչներից մեկը՛՛,-այսօր ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը:

Վերջինս դեմ է ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդի հացադուլին նաև այն պատճառով, որ կուսակցության առաջնորդը չի կարող հացադուլի վիճակում լուրջ ու վճռական քայլեր կատարել, որ արվում է սթափ վիճակում:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, հավելեց, որ  հացադուլը, որ քաղաքական պայքարի ծայրահեղ ձև  է, ժողովրդավարական երկրներում չի օտգագործվում: Այդ երկրներում կիրառվում են միտինգներ, ցույցեր:

Քաղաքագետը համարում է, որ Հովհաննիսյանն արդեն հասել է արդյունքի: ՛՛Ինքն ասել է, որ իշխանություններին կարգի հրավիրելու խնդիր է լուծոմ: Երբ Վովա Գասպարյանը գնում է և այդ նստարանի առջև չոքում է, արդեն իսկ դա ժողովրդի հաղթանակն է:

Իշխանությունը ստիպված է բարություն ու հանդուրժողականություն ցույց տալ՛՛,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը` հավելելով, որ իշխանությունը ստիպված է մտածել զիջումների մասին և Րաֆֆի Հովհաննիսյանի արձանագրած դրական արդյունքն է: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ