13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

“Րաֆֆին սկսել ա շառ-շուռ անել … իրանք կպցնում, իրանք պոկում են”

Այս պահին Ապարանի Մշակույթի դահլիճում  կազմ ու պատրաստ սպասում են նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի: “Բոլոր թեկնածուների՞ն եք այդպես դիմավորում”,-հարց ուղղեցինք Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանին: “Տո խի՞ պտի բոլորին դիմավորեմ, իմ նախագահն ա, դիմավորում եմ: Բոլոր թեկնածուները գալիս են, իրենց լավ չեն պահում, օրենքի խախտում են անում”,-նշեց քաղաքապետը` հավելելով, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը դեռ 10 […]

Ինչ կոչ է անում Փաշինյանը ընտրողներին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր բլոկում  փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված կոչով դիմել է հանրությանը: Փաշինյանն իր բլոգում մասնավորապես գրում է.”ՀՀ նախագահի ընտրություններ” վերնագրված առաջիկա միջոցառումը, որ նշանակված է փետրվարի 18-ին՝ ոչ միայն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված տրամաբանությանը, այլեւ հակասում է դրան: Սահմանադրությամբ նախատեսված ընտրություններում ժողովուրդը պետք է որոշում կայացնի, […]

Սիրառատ երկրների շարքում Հայաստանը վերջին հորիզոնականում է. Gallup

“Gallup” ինստիտուտը յուրօրինակ վարկանշային աղյուսակ է կազմել` պարզելով, թե աշխարհի որ երկրներում են մարդիկ ամենաշատը սեր ապրում: Հետազոտությունն անց է կացվել 136 երկրներում եւ, ցավոք սրտի, մեր երկիրը ամենավերջին տեղում է: Հարցման մասնակիցներին պարզապես հարցրել են` “Ձեր երեկվա օրը սիրով լեցուն է եղե՞լ”: Պարզվել է, որ Հայաստանի բնակիիչներն աշխարհում ամենաքիչն են սեր ապրում: Աղյուսակի ամենասիրառատ […]

Ոստիկանության ”թեժ գիծ” -ը ընտրացուցակներում անճշտությունների մասին 186 ահազանգ է ստացել

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ”Թեժ գիծ”ծառայության միջոցով ստացված ահազանգերով կատարված ուսումնասիրությունների արդյունքները (2013 թ. փետրվարի 13-ի դրությամբ)  2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող ”Թեժ գիծ” ծառայության միջոցով ստացվել է 186 զանգ, որից միայն 34-ն են […]

Դա ցույց է տալիս այդ կառույցի բարոյական մակարդակը. Մակեյանը` Զուրաբյանի հայտարարության մասին

‘’Ժողովրդավարական հայրենիք’’  կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր լրագրողներին ասաց, որ մամուլից է տեղեկացել ՀԱԿ կուսակցության ստեղծման մասին: Նա նշեց, որ ՀԱԿ դաշինքի անդամները վիրավորված եւ վրդովված են այդ հայտարարությունից: ‘’Բոլորն էլ իրավունք ունեն քայլեր անելու, կուսակցություն ստեղծելու, բայց պետք է գործընկերային, մարդկայն էթիկետը պահել’’,-ասաց Մակեյանը: Թեեւ Մակեյանը համաձայն է, որ ՀԱԿ անվանման , այսպես ասած` […]

Խի՞ եք նախագահին ձյունով դիմավորում. էդ հարց ա՞, որ տալիս եք … /վիդեո, ֆոտո/

Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը Henaran.am-ի հետ զրույցում բնական համարեց, որ ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին դիամվորում են ձյան հաստ շերտով: Նկատենք, որ Ապարանի մշակույթի տան մերձակա հրապարակը այսօր էր տրակտորը մաքրում ձնաշերտից: “Ապարանի ձմեռը ուրիշ ա, շատ ա գալիս, դե մենք էլ ինչքան հասցրել՝ մաքրում ենք: Հիմա էլի մաքրում ենք, դրա համար կանգնած […]

Լիլիթ Հովհաննիսյանի նվերը սիրահարների համար չէ /վիդեո/

”Այսօր սիրահարների տոնն է, և այն միայն միասին ապրող, միմյանց սիրող երջանիկ զույգերի համար չէ. լինում են նաև այլ դեպքեր…Այս տեսահոլովակս նվիրում եմ հատկապես միայնակ սիրողներին և շնորհավորում եմ բոլոր “տեսակի” սիրահարներին”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը` երկրպագուներին նվիրելով ”Քեզ մի օր թողեցի” երգն ու տեսահոլովակը:

Իվանիշվիլիի դեմ մահափորձ է պատրաստվում

Վրաստանի տեղեկատվա-հետախուզական բյուրոյի նախկին ղեկավար Իրակլի Բատիաշվիլին հայտարարել է, որ նախկին չինովնիկների մի խումբ հեղաշրջում է կազմակերպում: Նրա խոսքով` խումբը պատրաստվում է հոկտեմբերյան ընտրությունների շեմին ոչնչացնել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, գրում է “Коммерсант”-ը: Բատիաշվիլին պարզաբանել է, որ չարագործները լայն ցանց ունեն Վրաստանում եւ կարող են մեծ ֆինանսական ռեսուրսներ երկրից դուրս հանել: Նա նաեւ ընդգծել է, որ […]

Վայ, դու ե՞ս, մեր Րաֆֆի՞ն ես… Րաֆֆին եղբայրների հետ էր /ֆոտո, վիդեո/

”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` փետրվարի 14-ին վաղ առավոտյան այցելեց Կոտայքի մարզի Գառնի գյուղ: Այստեղ թեկնածուն շրջեց փողոցներում, ողջունեց առևտրի կենտրոնների աշխատակիցներին: Հովհաննիսյանին ողջունելու էին եկել մի քանի աշակերտներ: Թեկնածուն, իմանալով, որ իր դպրոցից եկել են իրեն տեսնելու` ասաց, որ վերադառնան: ”Շատ ուրախ եմ, մեծ հպարտություն եմ զգում, դուք եք հույսը Հայաստանի, և […]

Ձեռքերը գցել են փրփուրներին եւ Քոչարյանի աջակցությանը, սա արդեն վերջն է /վիդեո/

‘’Ժողովրդավարական հայրենիք’’ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ նախօրեին ‘’հաճախորդների’’ կողմից տարածված ‘’պատարաստի հայտարարությունը’’ մեկ նպատակ էր հետապնդում, այսօրվա ասուլիսի թեման շեղել ներհակական խնդիրներից եւ մասնավորապես ‘’Լեւոնի վերջին շրջանի քոչարյանապաշտական զեղումներից’’ / նկատի ունի ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին,-խմբ/: Մակեյանն ասաց, որ այդ հայտարարությանն անդրադառնալ չի ուզում, քանի որ իրենց լրատվական ծառայությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ