Արոնյանն էլ է դեմ /վիդեո/

Աղբյուր՝ https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=u24k9eInrqk
Աղբյուր՝ https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=u24k9eInrqk
“Թեպետ Նիկոլ Փաշինյանի նախորդ նախաձեռնությանը, ինչպես նկատել էր ԶԼՄ-երից մեկը, միայն ես եմ դրական արձագանքել, այսօրվա հայտարարությունը նույնպես ուզում եմ կառուցողական դիտանկյունից վերլուծել: Եվ այսպես` 1. Նիկոլը կոչ չի անում բոյկոտել ընտրությունները: 2. Նիկոլը խոստվանում է ընդդիմության ֆիասկոն: 3. Նիկոլը հավատում է Հայաստանի ապագային: 4. Նիկոլը կրկին դիստանցվում է ՀԱԿ-ի փլատակներից: 5. Նիկոլը, ինչպես և […]
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդն անդրադարձել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի նկատմամբ Ադրբեջանի կառավարության վերաբերմունքին: Նշենք, որ ադրբեջանական “Մուսաֆաթ” կուսակցությունը պարգեւ էր առաջարկել գրողի ականջի դիմաց: “Մենք ուշադրությամբ հետեւում ենք այդ ամենին: Իհարկե, մենք աջակցում եւ հավատում ենք խոսքի ազատությանը եւ ազատորեն կարծիք արտահայտելուն: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել իր պարտականությունները` պարոն Այլիսլիի […]
‘’Հունվարի քսանմեկից երեսունմեկը Հայրիկյանի վարկանիշը կայուն աճում էր, մահափորձը պայքարից դուրս բերեց հիմնական թեկնածուին: Աշխարհի մյուս երկրներում սա կզգաստացներ մյուս թեկնածուներին, բայց տեղի ունեցածից հետո իրենց վարքով նախագահի մյուս թեկնածուները դարձան ահաբեկիչների աջակիցը”: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահի թեկնածուների հասցեին նման մեղադրանք հնչեցրեց ԱԻՄ նախագահ, մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկայնը: Նրա խոսքով, միջադեպից հետո մտավորականները […]
Ամենասկանդալային մարզպետի պաշտոնանկության մասին լուրերը թերեւս “օդում կախված” մնան: Henaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առնվազն երկու տարի շարունակելու է պաշտոնավարել: Նա խոստացել է, որ Սյունիքում ավտոպահեստամասերի արտադրամաս կհիմնի, որտեղ կներդնի Գեղիի հանքից ստացված եկամուտների մի մասը: Հիշեցնենք, որ այդ հանքավայրը անցած տարի աշնանը Խաչատրյանը վաճառել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին:
Ամերիկա տեղափոխված ամենասկանդալային աստղերից մեկը` Շպռոտը, որ բավական երկար “պաուզա” էր վերցրել, վերջերս սոցցանցերի միջոցով հաճախ է հիշեցնում իր մասին: “Ձեզ ի՞նչ էր թվում՝ Շպռօտը գնաց Ամերիկա, որ զուգարան մաքրի՞: Հոփ… Շտապեմ ձեզ տեղեկացնել, որ աշխատում եմ լավագույն DJ՝ Մանվել Ամուրայի և ավելին՝ պատրաստվում եմ նոր տեսահոլավակ նկարահանել…Շպռօտի վերադարձը… “,-գրել է երգչուհին “Ֆեյսբուքում”:
Փետրվարի 13-ին Թբիլիսիում ընթացող Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, այնուհետև հանդիպում կայացավ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Թբիլիսիում կայացած նախարարական ոչ պաշտոնական համաժողովի արդյունքները, ինչպես Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող համագործակցությունը և Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները: Թբիլիսիում կայացավ Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարներ […]
Կրասնոդարի երկրամասի 27-ամյա բնակիչ Ալեքսանդր Անտոնյանի մարմնից բժիշկները 5 սմ տրամագծով ջրատար խողովակ են հանել, հաղորդում է “LifeNews”-ը: Երիտասարդն իր մեքենայով ընթանալիս է եղել մայրուղիով, երբ դիմացից ընթացող բեռնատարից մի քանի մետաղական առարկաներ են թափվել` հարվածելով Ալեքսանդրի մեքենային, 2 մետրանոց մի խողովակ էլ խրվել է նրա մարմնի մեջ: Մարմինն անշարժացել է, իսկ ձեռքերը` թուլացել: Դեպքի […]
Սաքունցն իրավապահներին հորդորում է “…սկսել ընտրակաշառքների փաստերի հայտնաբերման և ընտրակաշառքների դեմ պայքարի “ԿՈԼՑՈ” օպերացիա… որպեսզի էշի քուռակները չզռռան… ավել-պակաս..”: Մի սրա բառապաշարին ու արտահայտվելու ձևին աշեք, մի սրա խելքին նայեք։ Կներեք, բայց պետք է ասեմ. այ էշ գեղացի, գոնե գիտե՞ս, որ “կոլցո” օպերացիայով թուրքը հային բռնագաղթի էր ենթարկում, գոնե գիտե՞ս, որ “կոլցոյի” հետևանքով հազարավոր մարդիկ […]
Սևան-Երևան ճանապարհի 46-րդ կմ-ին երեկ` ժամը 22.00-ի սահմաններում, “ԲՄՎ-525” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, շրջվել ձորը: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ վարորդը՝ Առինջ գյուղի բնակիչ, 22-ամյա Տիգրան Սահակյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ փետրվարի 14-ին, ժամը 01.15-ին, մահացել է: Կատարվում է քննություն: