24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նա պեդոֆիլ թուրք բանտապահներին գերադասում է լեսբուհի դայակներից

Մարտի 21-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպասվող այցն է Նիդերլանդներ: Այս երկրների երկողմ առեւտրի ծավալը կազմում է 5,5 միլիարդ դոլարից ավելի, իսկ վերջին 10 տարվա ապրանքաշրջանառությունը եռապատկվել է: Հոլանդիան համարվում է Թուրքիայում ամենաշատ ներդրում ունեցող երկրներից մեկը:

Պաշտոնական մեկօրյա այցի շրջանակներում Էրդողանը կլինի Ռոտերդամի իսլամական համալսարանում, վարչապետ Մարկ Ռութի հետ համայցով կլինի թագուհի Բեատրիքսի մոտ, նաեւ հանդիպում կունենա գործարարների հետ: Պաշտոնական այս արարողակարգերի հետեւում թաքնված է Թուրքիայի վարչապետի այցի գլխավոր եւ իրական նպատակը, որ այսօր դարձել են հոլանդական գրեթե բոլոր ինֆորմացիայի միջոցների տաք քննարկման առարկան:

Չնայած այս երկրի հետ ունեցած Թուրքիայի` արդեն 401-ամյա դիվանագիտական կապերին եւ տարեցտարի արձանագրվող տնտեսական հաջող հարաբերություններին, այցը կարող է չստացվել, եթե Թուրքիայի վարչապետը բարձրացնի հոլանդական, մասնավորապես քրիստոնեական ընտանիքներում որդեգրված թուրք երեխաների հարցը:

Նիդերլանդներում բնակվող միլիոնավոր թուրքեր դեմ են, որ թուրք երեխաներն ունենան հոլանդացի քրիստոնյա կամ համասեռամոլ խնամակալներ ու այս փաստի դեմ բողոք ալիք են բարձրացրել:Այսպիսով Նիդերլանդներ այցի ընթացքում թուրք վարչապետը փորձելու է ցույց տալ, ապացուցել, որ անտարբեր չէ Թուրքիայից դուրս բնակվող իր հայրենակիցների արտահայտած կարծիքներին եւ թուրք երեխաների ճակատագրին:

Իսկ սա արդեն դուր չի գալիս Նիդերլանդների պաշտոնական, հասարակական շրջանակներին, մամուլին: Որքան մոտենում է այցի օրն ու ժամը, այնքան կոշտ ու չոր քննադատություններ են հնչում Էրդողանի` այսպես ասած նախաձեռնությանը:

Նիդերլանդների “opiniestukken.nl” կայքը, անդրադառնալով Թուրքիայում ապրող քուրդ երեխաների թշվառ ու խայտառակ վիճակին, դա վերագրում է հենց Էրդողանի վարած քաղաքականությանը: Հարյուրավոր երեխաներ բանտերում են հայտնվել այն բանի համար, երբ ոստիկաները պրովոկացիոն նպատակներով քրդական գյուղեր են մտել, իսկ երեխաները փայտի կտորներ ու մանր քարեր են շպրտել նրանց հետեւից: Ամենավատը սակայն երեխաների հետ վարվում են բանտերում:

Մեկ անգամ չէ, որ արձանագրվել են դաժան ոտնձգություններ ու բռնաբարություններ անչափահասների նկատմամբ, այն դեպքում, երբ այս երեխաները տարիքային սահմանափակման հետեւանքով իրենց ծնողների կողքին պիտի լինեին:Անդրադառնալով Էրդողանի` Նիդերլանդներ սպասվող այցին հոդվածի հեղինակ Մերիկ Եսին այսպիսի հարցաշարով է եզրափակում նյութը.

“Վարչապետն անհանգստացած է բոլոր երեխաների ճակատագրով անկախ ազգային պատկանելիությունի՞ց, թե մտածում է միայն թուրք երեխաների մասին:Հապա քուրդ երեխանե՞րը, թե այս դեպքում նա լեսբուհի դայակներից ավելի գերադասում է երեխաներին վստահել պեդոֆիլ շեղվածք ունեցող թուրք բանտապահներին”:

Նիդերլանդների վարչապետի տեղակալ, սոցիալական ապահովության նախարար Լոդվայկ Ասչերը լրիվ անհիմն է համարում այս հարցի շուրջ Թուրքիայի միջամտությունը:Արտաքին գործերի նախարար Ֆրանս Տիմերմանսն էլ ասել է, որ կառավարությունը Էրդողանին մանրամասը կարող է բացատրել որդեգրման օրենքները:

Մեկ այլ` “nu.nl” կայքը, մտահոգություն է հայտնում, թե կարո՞ղ է Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնախումբը հնարավոր այց կազմակերպի լեսբի ընտանիքում որդեգրված Յունուս անունով մի թուրք տղայի, ում խնամակալները թուրքական սպառնալիքների ու անհանդուրժողականության հետեւանքով հանգիստ չեն կարողանում ապրել իրենց իսկ երկրում`Դեն Հաագայի իրենց տանը:

Մինչդեռ մարդու իրավունքների հարցերով եվրոպական խորհրդարանում Թուրքիայի հարցով արդեն ընթանում են խորհրդածություններ, ինչպես նաեւ բանակցություններ Թուրքիայի ԵՄ-ի անդամակցության, նաեւ Հայոց Ցեղասպանություն հարցի շուրջ:

“nu.nl”-ը նկատի առնելով Էրդողանին հարց է տալիս եւ պատասխանում. “Ո՞վ է այս մարդն իրականում, եւ մենք նրան համարում ենք դաշնակի՞ց: Էրդողանը ժողովրդավար չէ:Նա տիտանական ջանքերով իսլամիստ է: Միշտ սափրված, գեղեցիկ կոստյում կրող արեւմտյան խորհրդանիշ ցուցադրող այս մարդը հակառակ ուղղությամբ է քայլում, դեռ Ստամբուլի քաղաքապետ եղած ժամանակ արտահայտվել է այսպես. “ժողովրդավարությունը նման է գնացքի, հասաք կանգառին պետք է իջնեք”:

“dagelijksestandaard.nl” կայքն Էրդողանի մասին ավելի հակիրճ է արտահայտվել. Էրդողան, ինչ ես դու անում, ավելի շուտ մնա տանը”: Նույնպես անթույլատրելի համարելով Թուրքիայի “ներխուժումը” հոլանդացիների ներքին գործերին:

 

“Նիդերլանդական օրագիր”

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ