18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Արամեի ավտոմեքենայով մարդ է սպանվել

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հովիկ Վարդանյանի կողմից Սասուն Օթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը հանրապետությունից չբացակայելու համար: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հովիկ Վարդանյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի […]

Աշխարհի ամենափոքր ուսուցիչն աշխատում է Հնդկաստանում /ֆոտո/

Տղայի աճը դադարել էր 5 տարեկան հասակում, հազվագյուտ գենետիկ խանգարումից: “Ես հասա այն ամենին, ինչ ուզում էի եւ իրականացրեցի իմ երազանքը”,- ասում է ինֆորմատիկայի ուսուցիչ Ազադ Սինգխը, ով Հնդկաստանի իգական դպրոցներից մեկում ինֆորմատիկա է դասավանդում:  22-ամյա Ազադը համարվում է աշխարհի ամենափոքր ուսուցիչը: Նրա հասակը 90 սմ է, իսկ քաշը` 15 կգ, եւ նա ստիպված է մանկական խանութներից […]

Բարեփոխումների խորհրդի նիստ՝ դոնոր գործընկերների մասնակցությամբ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաեւ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի եւ Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները, ինչպես նաեւ կարգավորիչ գիլյոտին արագ բարեփոխումների գործիքի հեղինակ, […]

Բունդեսթագի նախագահը հարգեց Ցեղասպանության զոհերի հիշատակը /վիդեո, ֆոտո/

Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին եղավ նաեւ Ծիծեռնակաբերդում: Լամմերթը ծաղկեպսակ դրեց Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրին, այնուհետեւ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: ”Այսպիսի վայրեր կան նաեւ իմ երկրում եւ աշխարհում, որոնք պիտի չլինեին: Գերմանիայի Բունդեսթագը 2005թ-ին  որոշում է կայացրել, որը վերաբերում էր 1915-ի իրադարձություններին: Դա մենք արել ենք […]

“Facebook”-ը` ապահարզանների պատճառ

2011-ին Մեծ Բրիտանիայում ապահարզանների մեծ մասի պատճառ է դարձել “Facebook”-ը: Ուսումնասիրությունների արդյունքում` ապահարզանի դիմողներից 5 հազարը բողոքել են իրենց ամուսինների գործողություններից տվյալ սոցկայքում: Բողոքների պաճառ է հիմնականում դարձել այն, որ ամուսիներից մեկը տեսել է մյուսի ուղարկած “անպարկեշտ” հաղորդագրությունները հակառակ սեռի ներկայացուցիչներին: Բացի  այդ` բրիտանացիներն իմացել են իրենց “կեսերի” անվայել պահվածքի մասին նաեւ նրանց վիրտուալ ընկերներից: […]

Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Հնդկաստանում

Մարտի 4-ին Հնդկաստանի Կոլկաթա քաղաքում կազմակերպվեց Սումգայիթի եղեռնագործության 25-ամյա տարելիցին նվիրված հուշ-երեկո, որին ներկա գտնվեցին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը, Հայոց մարդասիրական ճեմարանի փոխկառավարիչ  Տեր Գեղարդ Ղաբաղյանը,  Կոլկաթայի Սբ.Նազարեթ Մայր եկեղեցու վարչության ավագ անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ ճեմարանի սաներ: Կոլկաթայի Սբ. Երրորդություն հայկական եկեղեցում անցկացվեց անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագ, որից հետո ելույթներով հանդես եկան […]

ԱԺ նախագահն ընդունեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին /ֆոտո/

Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Բունդեսթագի նախագահին եւ  շնորհակալություն հայտնելով իր հրավերը  ընդունելու եւ  Հայաստան այցելելու համար` Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ այցը մեծապես կնպաստի  ոչ միայն միջխորհրդարանական կապերի սերտացմանը, այլ նաեւ երկու երկրների եւ  ժողովուրդների բարեկամությանը, […]

Նապոլեոնի մասին սերիալ կնկարահանվի

Սթիվեն Սփիլբերգը մինի-սերիալ կնկարահանի Նապոլեոն Բոնապարտի մասին, որը 1961-ին Սթենլի Կուբրիկի գրած սցենարի հիման վրա կլինի: Կուբրիկը պլանավորել էր կայսերը հսկայական նախագիծ նվիրաբերել, սակայն աշխատանքները դադարեցվել էին նկարահանման համար վայրի ընտրության փուլում բյուջեի բացակայության պատճառով: Սփիլբերգի մոտ հղացած նախագիծն ավելի քիչ գլոբալ է: Նա Նապոլեոնի մասին մինի-սերիալ կնկարահանի: Նախկինում Սփիլբերգն արդեն աշխատել է Կուբրիկի` կյանքի չկոչված […]

Մահ բոտուլիզմից

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարին Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում արձանագրված սննդային թունավորման՝ բոտուլիզմի  դեպքը մարտի 4-ին ավարտվել է մահվան ելքով: Սննդային թունավորման պատճառ էր հանդիսացել փետրվարի 9-ին տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումը: Հաջորդ օրը հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ռնգախոսություն, երկտեսություն, պտոզ, կլման ակտի […]

Ամերիկացին ավարտական վկայական է ստացել 106 տարեկանում

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի բնակիչ Ֆրեդ Բատլերը դպրոցն ավարտել է 106 տարեկանում: Միջնակարգ կրթության վկայականի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել քաղաքապետը եւ այլ պաշտոնատար անձինք: Ծերունին շնորհակալություն է հայտնել այդ իրադարձության հետ կապ ունեցող բոլոր անձանց աջակցության համար եւ հայտարարել է, որ բարձր է գնահատում վկայականը:  Բատլերն ստիպած է եղել դուրս գալ դպրոցից 9-րդ դասարանում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ