09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

“Խոսրովի” արգելոցի նոր տնօրենը

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով՝ “Խոսրովի անտառ” պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Հրաչյա Հովակիմյանին, իսկ “Խոսրովի անտառ” պետական արգելոցի կառավարման խորհրդի նախագահ՝ Բնապահանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:

Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարությունը:

Տնօրենի նշանակումը տեղի է ունեցել նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, որին  մասնակցել են նաեւ մրցույթում 70 տոկոսանոց շեմը հաղթահարած մյուս թեկնածուները՝ Վարանցով Բարսեղյանը եւ Գառնիկ Շաբոյանը:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հովակիմյանը նշանակվել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը:

Հ.Գ. Բնապահպանները մտահոգություն էին հայտնել Հրաչյա Հովակիմյանի հնարավոր նշանակման վերաբերյալ` կասկածներ հայտնելով նրա անցյալի վերաբերյալ, համարելով նրան նախարարության “յուրային” թեկնածու:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ