05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մուրադ Մուրադյանը դեռ ֆաքսին սուրճ է հյուրասիրում եւ սողուններն են պատվիրում

Տարիներ առաջ, երբ բնապահպանության նախարարը Մուրադ Մուրադյանն էր, հայտնի պատմություն կար: Ասում են` նրա աշխատասենյակ է մտել քարտուղարուհին եւ հայտնել, որ ֆաքսը եկել  է, ինչ անի: Մուրադ Մուրադյանն էլ պատասխանել է. “Սուրճ դիր, հյուրասիրի ընդունարանում, մինչեւ ավարտեմ’:

Այժմ արդեն ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը նույն կարծիքին է եւ լրագրողների հետ զրույցում նշում է. “Ձեզ հարց եմ տալիս. եթե նախարարը մեկին հարգում է, սուրճ է ուզում հյուրասիրի, ընդունարունո՞ւմ է հյուրասիրում”:

Պատգամավորն այդ պատմությունը, ինչպես նաեւ մամուլի հրապարակումը, որ իրեն Արարատի մարզպետ են նշանակելու, համարեց պատվեր: “Այդպիսի բան չկա, նման խոսակցություններ չեն եղել: Պարզապես կան սողուններ, որ միշտ տարբեր հարցերի հետ կապված պատվերներ են կատարել”:

Լրագրողների դիտարկմանը, թե դա բարի ցանկությամբ պատվեր է, Մուրադ Մուրադյանը նշեց. “Իմ ցանկությունը թողեք մի կողմ, էդպիսի բան չկա, եթե լիներ, կասեի”: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ