04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Առողջապահության նախարարը կզբաղվի այդ հարցով

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց “Արմենիկում” կենտրոն` տեղում ծանոթանալու կենտրոնի գործունեությանը, առկա խնդիրներին, ինչպես նաև Արմենիկում դեղամիջոցի կիրառման շրջանակներին։ Նախարարը նախ շրջեց կենտրոնում, ծանոթացավ ստեղծված պայմաններին ու հնարավորություններին։ Այնուհետև մասնագետները նախարարին մանրամասն ներկայացրեցին դեղամիջոցի քիմիական բաղադրությունը, դրա հակավիրուսային, հակաբորբոքային, իմունակարգավորող, հակասեպտիկ և այլ հատկությունները։ Նշվեց, որ Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում գրանցված դեղը ներկայումս լայն […]

Հաղթելու ենք դևին, նահանջողը չենք. ՀԱԿ-ի լեթարգիան ու խանդը

ՍԴՀԿ վարչության համակարգող, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը երևանցիներին կոչ է անում Երևանի ավագանու ընտրություններին ոչ մի ձայն չտալ իշխանության անդամներին: ՛՛Կանգնենք, մեր ձայնի տերը դառնանք, Երևանն ազատենք սրանց ճիրաններից, Երևանի դեմքը կորսված է, խեղճ Թամանյանի անվան տակ ինչ ասես, որ չարեցին, հլա ախմախությունն իրենց գլխին կպչի, ՛՛չաղ ու բախտավոր՛՛ դարձան՛՛,-ասաց ՀԱԿ ներկայացուցիչը: Եղիազարյանը դիմեց Բուզանդի, […]

Արծաթե մեդալ Աշխարհի գավաթի խաղարկությունում

2013թ. մարտի 23-ից 24-ը Մոսկվայում տեղի ունեցավ Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից՝ “Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը”, ուր Հայաստանը ներկայացնող արցախցի  մարզիկ, 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը հասավ եզրափակիչ, սակայն ցավալի պարտություն կրելով ռուս մարզիկից, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականն ու արժանացավ արծաթե մեդալի: Հիշեցնենք, որ Սամբոյի աշխարհի գավաթը խաղարկվում է մի քանի փուլով և գլխավոր […]

“Դրա երդմանը հավատա՞մ, մահանալո՞ւն, թե՞ պաշտոն ուզելուն “

՛՛Ինձ ասում են՝ սխալվել ես, որ ասել ես՝ մեկ շաբաթ հետո կգնա Րաֆֆին ու կշնորհավորի: Չէ, չեմ սխալվել, ասեց՝ Սերժ քեզ մնաց հինգ րոպե, որ այստեղ լինես, ասեց ու վազեց նախագահական նստավայր: Հայտարարեց` իր դիակի վրայով, մեզ գցեց մազոխիստական տրամադրությունների մեջ, բայց ասաց, որ ուզում է երկար ապրել՛՛,-ՍԴՀԿ համակարգող Գուրգեն Եղիազարյանն ասուլիսին անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի […]

Տոստերը չփրկեց Աբրահամին

Գերմանացի բռնցքամատիկ Ռոբերտ Շտիգլիցը նվաճեց WBO վարկածով չեմպիոնական գոտին`հաղթելով հայ բռնցաքամարտիկ Արթուր Աբրահամին: 3-րդ ռաունդից հետո մրցավարը դադարեցրեց մարտը` Աբրահամի աչքի վնասվածքի պատճառով: Սա խաղ-ռեւանշ էր, քանի որ 2012-ի օգոտոսին Աբրահամը խլել էր Շտիգլիցից նրա չեմպիոնական գոտին: Աբրահամի եւ Շտիգլիցի միջեւ շատ զուգահեռներ կարելի է տանել. 2-ն էլ ծնվել են ԽՍՀՄ-ում: Աբրահամը 1980-ին` Երեւանում, Շտիգլիցը` […]

Սերժ Սարգսյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պատասխանել է “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին: Նամակում մասնավորապես ասված է. “Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան, Շնորհակալ եմ մեր հանդիպման ժամանակ արված իմ առաջարկությունը վերջապես ընդունելու և Ձեր մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար: Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և […]

Ինչպե՞ս է գնահատում Տարոն Մարգարյանն իր եւ մրցակիցների շանսերը /վիդեո/

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` երկուշաբթի մարտի 25-ին 3 լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում անդրադարձել է Երեւանի ավագանու ընտրություններին: Գործող քաղաքապետի խոսքով, իր համար բոլոր կուսակցությունների ներկայացրած ցուցակները մրցունակ են եւ չի կարող առանձնացնել ամենամրցունակին:   Արդյո՞ք առաջինը լինելու է ՀՀԿ-ն` հարցին, Տարոն Մարգարյանը խորհուրդ տվեց չշտապել եւ սպասել ընտրությունների արդյուքններին: Անցած 4 տարիներին փորձել են աշխատել […]

Սիրիայի նախագահին սպանե՞լ են /վիդեո/

“Reuters” գործակալության  թղթակից Էմի Ֆերիս-Ռոտմանն թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մահացել է: Ըստ այդ տեղեկության` Սիրիայի նախագահին իբր թե սպանել է նրա թիկնապահը` իրանցի Մեհդի Յակոբին: Ասադի դին տեղափոխել են Դամասկոսի հիվանդանոցներից մեկը, որի մուտքերը եւ շրջակայքը փակել են սիրիական զինված ուժերը: Տեղեկությունն անմիջապես տարածվել է ողջ համացանցում, սակայն այն […]

“Ո՞նց կարելի է նման սուտ ասել, անհարմար է չէ՞”

ՀԱԿ և ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն առաջարկում է ապրիլի ինը համարել ստի, կեղծիքի օր: ՛՛Առաջարկում եմ ապրիլի մեկը փոխարինել իննով: Հայ ազգին ապրիլ ամիսը չի գալիս, այն սկսվեց թուրքական ստահակների իրականացրած Եղեռնով և մեզնից ձեռք չի քաշում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եղիազարյանը: Վերջինս խորհուրդ է տալիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այնպես աշխատել, որպեսզի երկիրը հայաթափ […]

Հայաստանը հավասարաչափ վստահելի կողմ է թե Ռուսաստանի, թե Վրաստանի համար. քաղաքագետ

Այսօր` մարտի 25-ին “Հենարան” ակումբում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը լրագրողների հետ հանիպմանն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին եւ Հայաստանում ՌԴ նոր դեսպանի նշանակմանը: Քաղաքագետը նախ հարկ համարեց անդրադառնալ նախորդ դեսպանին` Վյաչեսլավ Կովալենկոյին, ում մի քանի տարվա աշխատանքը նա բավականին լավ գնահատեց: “Անձամբ ճանաչելով պարոն Կովալենկոյին, կարող եմ ասել, որ նա փորձառու դիվանագետ է եւ շատ պրոֆեսիոնալ է աշխատել”,-նշեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ