05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախագահը կազատվի հոգնած, հղփացած, լճացած դեմքերից

ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ նախագահ  Արթուր Բաղդասարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ընդդիմության վարքագծի մասին: Նրա կարծիքով, ընդունելի չէ այն տեսակետը, թե երկրում վտանգավոր դրություն է ձևավորվել:

Արթուր Բաղդասարյանի  եզրահանգմամբ պարզապես Րաֆֆի Հովհաննիսյանը կրկնել է 2008 թվականի սցենարը.” Նա ինքն իրեն հռչակեց նախագահ և նախարարներ նշանակեց”:

“Եթե Րաֆֆի Հովհաննիսյանին տան 8 նախարարական պորտֆելներ նա կճանաչի նախագահին”,-ասաց Արթուր Բաղդասարյանը հավելելով ,որ արդյունքի հասնելու համար Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքներ է անում.”Ես չեմ հասկանում, ինչ է նշանակում՝ կառավարության 8 կարեւորագույն պաշտոնները ստանձնելու դեպքում պատրաստ եմ ճանաչել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: Պետք է ասեմ, որ կառավարությունը չի կարելի մասնատել՝ հարկ հավաքողները լինեն ընդդիմադիրներ, իսկ թոշակ բաժանողները՝ իշխանությունից”:

“Հայաստանում բոլոր ոլորտները պետք է ղեկավարեն գրագետ մարդիկ, ոչ թե անգրագետներ:  Հայաստանում պետք է իրականացնել լուրջ բարեփոխումներ, պետք է ազատվել հոգնած, հղփացած, լճացած դեմքերից: Նախագահը դա կանի երդմնակալությունից հետո”,-ասաց Արթուր Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանը կրկնեց համագործակցության այն նույն առաջարկությունները, որոնք Սերժ Սարգսյանն արել է Րաֆֆի Հովհաննիսյանին. “Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հասկանա՝ չի կարելի լինել ընդդիմություն ու միաժամանակ իշխանության մեջ. որեւիցե երկրում նման պրակտիկա չկա”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ