03 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Անպատասխան է թողնում

ԱԺ “Ժառանգության” խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իշխանությունները չգիտեն` ինչ է կատարվում երկրում: Այսօր “Հենարան” ակումբում հնչած հարցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն անպատասխան թողեց` նշելով` “արտահայտությունը կոռեկտ չէ”:

Հարսանիք դիակի հետ

Թայլանդի բնակիչ  Չադիլ  Յունինգը ամուսնացել է իր ընկերուհու հետ, որը մահացել է հունվարի սկզբին ավտովթարից, գրում է “Bangkok Post”-ը: Հատուկ հարսանիքի համար հանգուցյալ հարսնացուին հագցրել են կարճ սպիտակ զգեստ, զուգագուլպաներ, քող եւ ձեռնոցներ: Հրատարկչության տվյալներով` մահից կարճ ժամանակ առաջ աղջիկն ընկերոջը խնդրել է ամուսնանալ իր հետ, սակայն տղան մերժել է եւ խնդրել է նրան սպասել: […]

Ինչ կանի Անդրիասը

Եթե Սահմանադրական  դատարանը չբավարարի նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ  Անդրիաս Ղուկասյանի դիմումները, ապա Սերժ Սարգսյանի ինքնաբացարկի պահանջը քաղաքական պահանջ է դառնում: Այս մասին քիչ առաջ ՍԴ-ում լրագրողներին ասաց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: ‘’Այսինքն, իրավական բոլոր միջոցները սպառված կլինեն, եւ մենք անցնելու ենք արդեն այն ժամանակահատված, երբ քաղաքական պահանջ է ներկայացվելու մինչեւ ապրիլի ինը’’,- նշեց նա: […]

“Կորչի ձեր լրագրությունը”.Էրդողանն աշխատանքից հեռացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած Հասան Ջեմալին

Ի հակադրություն ժողովրդավրության եւ ազատության մասի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, նա շարունակում է ճնշում գործադրել մամուլի վրա: Նա չի հոգնում լրագրողներին բացեիբաց քննադատելուց: Այս անգամ նա իր ցասումն արտահայտել է “կորչի ձեր լրագրությունը” արտահայտությամբ, որին հաջորդել է 2 հայտնի լրագրողներին աշխատանքից ազատելը, գրում է “NovostINK.ru”-ն: Հայտնի են մի շարք դեպքեր, երբ ԶԼՄ-ների գլխավոր […]

Պանթեոնում` մեծերի կողքին

ՀՀ ժողովրդական նկարիչ, սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երեւանի պատվավոր քաղաքացի Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի որոշմամբ` տաղանդավոր նկարիչն ու մեծ հայրենասերը հուղարկավորվելու է Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում: Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 13-ին, ժամը 18:30-20:30-ին` Սուրբ Հովհաննես եկեղեցում: Մարտի 14-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` ժամը 12:00-14:00-ին տեղի կունենա Հակոբ Հակոբյանի հետ վերջին հրաժեշտը, […]

Մոսկվայից` Բրյուսել

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիա՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Հաղորդում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Այս անգամ ով է “Խոսրովի” արգելոցի “յուրային” թեկնածուն

Բնապահպան Եղիա Ներսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնի մրցույթին` նշելով,որ “Խոսրովում չի կատարվում ոչ մի օրինական քայլ, մի տեղում ապօրինություն է լինում, պատժում են այլ մարդու”: “Խոսրովի տնօրենի ԺՊ Հ. Հովակիմյանը բավական հետաքրքիր անցյալ ունի`մի տեղ ապօրինություններ է արել, հետո տեղափոխել են Իջևան, այնտեղ ևս ծառեր են հատվել, և նա է […]

Տարօրինակ դատավճիռ. ֆրանսահայը մեղավոր է ճանաչվում Ցեղասպանությունը ժխտող թուրքին անարգելու համար

“Կայսրությունը հակահարված է տալիս”, սակայն ոչ թե գիտաֆանտաստիկ ֆիլմում, այլ ֆրանսիական դատարանում: Արդեն մի քանի տարի է, ինչ ֆրանսահայ համայնքը փորձում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել՝ Հոլոքոստի ժխտման համար պատիժ սահմանող օրենքի նմանությամբ: Թեեւ Ֆրանսիայի խորհրդարանը եւ Սենատը հաստատել են նման մի օրենք, եւ նախագահ Օլանդն ու նախկին նախագահ Սարկոզին աջակցել են դրան, […]

ՍԴ-ում էպոսագետի մասին հարց հնչեց

“Ժառանգության” պատգամավոր, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ ՍԴ-ում  Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց, թե  Սերժ Սարգսյանը հանդիսանում է արդյո՞ք նախագահի թեկնածու: Դավիթ Հարությունյանը դրական պատասխան տվեց: Զարուհի Փոստանջյանը խնդրեց նրան նշել բոլոր թեկնածուներին, ինչին Դավիթ Հարությունյանն արձագանքեց, թե չի կարող, դրա համար պետք է բացել ԿԸՀ կայքը […]

Ովքեր են գողանում, ովքեր են կեղծում, ովքեր են դեղեր բերում՝ մարդկանց թունավորում …

Այսօր “Ուրբաթ” ակումբում հրավիրված ասուլիսին Իտալիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը եւ դիրիժոր Վարդան Հակոբյանը լրագրողների հետ զրույցում մասնավորապես անդրադարձան Հայաստանում մշակութային քաղաքականության պակասին: “Եթե Ազգային ժողովը կամակատար է կառավարությանը, ինչ նախագաիծ բերվում է` ընդունում է, ինչներիս է պետք այդ կառույցը: Թող լուծարեն, էդքան գումարը տան աղքատության նվազեցմանը”,-ասաց դիրիժոր Վարդան Հակոբյանը: Նրա կարծիքով, Հայաստանը հանրապետություն չի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ