Բեյոնսեն բացահայտել է ծննդաբերությունից հետո նիհարելու գաղտնիքը /ֆոտո/
Դստեր ծնվելուց 5 ամիս հետո Բեյոնսեն նիհարել է 27 կգ-ով, եւս կես տարի նրան հարկավոր եղավ` նախկին կազմվածքը վերադարձնելու համար: Վերջերս նա խոստովանեց` ինչպես է դա իրեն հաջողվել:
Երգչուհին իր նիհարելու ծրագիրը մշակել էր դեռեւս մինչեւ ծննդաբերությունը: Կազմվածքը պահպանելու համար նրան օգնել է խթանը` մեծ սոլո շոուի տեսքով, որը նա հատուկ ծրագրել էր հղիության 6-րդ ամսում: Ծննդաբերությունից հետո Բեյոնսեն սկսել է քիչ ուտել, սննդակարգից ընդհանրապես բացառել է ածխաջրերը` նախընտրություն տալով ծովամթերքներին, կանաչեղենին եւ բանջարեղենին:
Կալորիաների հաշվարկը բոլորովին էլ Բեյոնսեի ոճով չէ: Նա ընտրում է բնական, համեղ մթերքները, որոնք, որպես կանոն, ոչ միայն ցածր կալորիականություն ունեն, այլեւ հարուստ են վիտամիններով: