18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ես հաշվետու եմ նաեւ իմ հոր եւ իր հիշատակի առջեւ. Տարոն Մարգարյան

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրն ունի մի քանի առաձնահատկություններ :

”Այն յուրահատուկ հաշվետվություն է մեր կատարած աշխատանքների մասին: Ես հաշվետու եմ երեւանցիների առջեւ եւ ներկայացրել եմ հստակ եւ ազնիվ հաշվետվություն մեր բնակիչներին: Երկրորդ` մեր նախընտրական խոստումները միայն խոստումներ չեն, այլ առկա խնդիրների գիտակցված, արժանահավատ եւ խոր ուսումնասիրված լուծումների առաջարկություններ: Երրորդ` չնայած ընտրություններին մասնակցում են քաղաքական կուսակցություններ, բայց փաստացի եւ իրականում Երեւանի քաղաքապետարանը պետք է ղեկավարեն մարդիկ, որոնք գիտեն քաղաքային տնտեսությունը, գիտեն երեւանցու առօրյան, իր հոգսերը, գիտեն Երեւանի բակերը, փողոցները, շենքերը, պուրակները, ոռոգման ցանցը, խաղահրապարակները եւ այլն, իսկ մեր ծրագիրը քաղաքական չէ, ինչպես քաղաքական չեն ընտրությունները”,-Henaran.am-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, ով Երևանի ավագանու ընտրություններում գլխավորում է ՀՀԿ-ի ցուցակը:

Քաղաքապետը նշել է, որ միակ նպատակը երեւանցու հարմարավետ եւ արժանապատիվ կյանքն է: ”Եթե ոմանց համար նպատակը Երեւանի վրա իշխելն է, ապա մեր նպատակը երեւանցիների կյանքը թեթեւացնելն է: Սա լուրջ եւ սկզբունքային տարբերություն է”,-շեշտել է նա:

Հարցին, թե որն է Տարոն Մարգարյանի հաջողության գաղտնիքը, քաղաքապետը պատասխանել է.

”Չեմ ցանկանում ինքս իմ մասին խոսել: Հարգել մարդկանց, քրտնաջան աշխատել եւ խղճիդ առաջ ազնիվ ու մաքուր լինել: Ես հաշվետու եմ նաեւ իմ հոր եւ իր հիշատակի առջեւ”:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ