06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Վարչապետը կիսվել է օնլայն խաղերում իր հաջողություններով

Եգիպտոսի վարչապետ Հիշամ Կանդիլը պատահմամբ “Twitter”-ում կիսվել է “Деревня смурфиков” խաղում իր ձեռքբերումներով: Բանն այն է, որ հեռախոսային տարբերակում հերթական խաղից հետո էկրանին հայտնվում է “կիսվել” կոճակը, որը սեղմելու դեպքում քո ձեռքբերումները խաղում գրանցվում են սոցկայքերում:

Վարչապետն անմիջապես ջնջել է գրառումը, սակայն եգիպտացի օգտատերերն սկսել են ակտիվորեն քննարկել այն սոցկայքերում:

“Деревня смурфиков” խաղը ստեղծվել է 2011-ին` “The Smurfs” ընտանեկան կատակերգական ֆիլմի մոտիվներով: Այն առաջարկում է սեփական գյուղը կամ քաղաքը կառուցել, որտեղ “սմուրֆներն”զբաղվում են իրենց սիրելի գործերով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ