24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կլինի՞ միավորված Ադրբեջան

Մարտին 30-ին Բաքվում կայացել է հարավային Ադրբեջանի ազատագրման, հակաիրանական կազմակերպության նիստը, որին մասնակցել են նաեւ մեջլիսի պատգամավորներ:

Այս մասին այսօր լրագրողների հետ ահնդիպմանը նշեց իրանագետ Արմեն Իսրայելյանը: Նա նկատեց, որ վերջին տարիներին Թուրքիան եւ Ադրբեջանը տանում են Իրանի մասնատման քաղաքականություն:

“Անկարայում եւս նիստեր են տեղի ունենում այս առումով, եւ եթե 2010-2011թթ.-ին տարածքային պահանջները ներկայացվում էին լրագրողների, պատմաբանների կողմից, ապա 2012թ.-ից այդ պահանջները հնչում են պատգամավորների կողմից, եւ Ադրբեջանի պատգամավորներից մեկը նույնիսկ նշեց, որ պատրաստ է դառնալ այսպես կոչված միավորված Ադրբեջանի մեջլիսի նախագահը”,-ասաց նա:

Իրանագետը նշեց, որ այդ քայլին ի պատասպան Իրանը հանդես եկավ Ադրբեջանում հանրաքվե անցկացնելու առաջարկով, որն իհարկե ավելի շատ քարոզչական նպատակ ուներ:

Իրանագետ  Ռուդիկ Յարալյանի խոսքով էլ`  Ադրբեջանը պետական մակարդակով քաղաքականություն է վարում Իրանի երեք հյուսիսային նահանգները Ադրբեջանին կցելու համար:

“Այդ նկրտումները իրատեսական չեն, եւ այս ակտիվությունը կապված է իր կարեւորությունը մեծացնելու ցանկությամբ”,-ասաց նա:

Ռ. Յարալյանը տեղեկացրեց նաեւ, որ Իրանի Ատրպատական նահանգի բննակիչները թյուրքախոս են, սակայն ծագումով էթնիկ իրանցի են: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ