19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

83-ամյա յոգը վերջին անգամ զուգարանից օգտվել է 11 տարեկանում

Պրահլադ Ջանին, ով 83 տարեկան է, 11 տարեկանից ապրում է առանց սնվելու եւ ջուր խմելու: Նա այն կուսակրոններից է, ովքեր կտրված են աշխարհից եւ հրաժարվում են նյութական հաճույքներից: 

Ինչպես եւ մյուս ասքետները, նա եւս ապրում է քարանձավում, սակայն նա չի հրաժարվում գիտնականների հետ շփումներից եւ հաճույքով այցելում է բժիշկներին` տարբեր հետազոտություններ անցնելու նպատակով:

2003-ին յոգը 10 օր շարունակ հիվանդանոցներից մեկում է գտնվել, սակայն, ցավոք սրտի, ոչ միայն հնդկական, այլ նաեւ համաշխարհային գիտության համար առանց որեւէ կոնկրետ արդյունքների: Բժիշկներին ոչ մի կերպ չի հաջողվել բացահայտել այդ արտասովոր հաճախորդի գերբնական ունակությունները: Նրանք չեն կարողացել հասկանալ` ինչպես է տղամարդը տասնամյակներով առանց ջրի եւ սննդի ապրում: 

Զարմանալի հատկությունից մեկ այլ ոչ պակաս զարմանալի երեւույթ է ծնվում. Ջանին վերջին անգամ զուգարանից օգտվել է 1940-ին, երբ 11 տարեկան էր: Քանի որ նա այդ ժամանակից ի վեր չի ուտում եւ չի խմում, այդ պահանջմունքն էլ է բացակայուկմ նրա մոտ:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ