27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Մրցակցությունը կգնա Տարոն Մարգարյանի և Արմեն Երիցյանի միջև. ՕԵԿ

ՕԵԿ-ն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ընտրական քաղաքական զարգացումներին, ներկայացրել է մրցունակ թիմ եւ ծրագիր:

Այսօր,լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ   Երևանի ավագանու ընտրությունները համարում են  ոչ քաղաքական ընտրություններ:

Արթուր Բաղդասարյանը պայքարը տեսնում է երկու թեկնածուի մեջ.” Հիմնական պայքարը կընթանա Տարոն Մարգարյանի և Արմեն Երիցյանի միջև: Քանի որ ներկայացված 7 կուսակցությունների ներկայացուցիչներից ոմանք նույնիսկ ԲՇՏ չեն ղեկավարել: Խոսքն է իհարկե քաղաքապետի պաշտոնի հավակնորդների մասին է”,-ասաց նա:

Բաղդասարյանը նշեց, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու են հաղթելու նպատակով,  որ սա անձերի մրցակցություն է:

Նրա խոսքով՝ ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը, ով շարքայինից դարձել է նախարար եւ ստեղծել արտակարգ իրավիճակների փրկարարար ծառայության կայացած համակարգ, քաղաքապետի պաշտոնի ամենամրցակցային թեկնածուն է.”Ես կարծում եմ,որ Երիցյանը պատրաստ է քաղաքում լուրջ բարեփոխումներ անելուն”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ