19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Ֆեյսբուքցիներն ու ”օդնոկլասսնիկում” գրանցվածները

”Եթե Ֆեյսբուքը քանդվի, նորից բացվի ”Օդնոկլասսնիկի”-ում, ոչ ոքի չես տեսնի ստատուսներով՝ նվիրված Ֆեյսբուքին: Բայց արդեն քանի օր է ամբողջ Ֆեյսբուքը քննարկում է ”Օդնոկլասնիկի”-ի փակվել-չփակվելու հարցը: Ֆեյսբուքում կա ”ռասիստների” մի մեծ խումբ, որի անդամները մտածում են, որ իրենք ինչ-որ բանով բարձր են ”Օդնոկլասսնիկի”-ում գրանցվածներից: Անձամբ ես էջ ունեմ երկու կայքերում էլ՝ արդեն մի քանի տարի է: Ու սրանք ինձ համար ապրելակերպ չեն, որ սրանց միջոցով ես ինձ վեր դասեմ ինչ-որ մեկից: Ու նույն էն մարդիկ, որոնք մտածում են, որ առավելություններ ունեն, հիմա ակտիվ կերպով քննարկում են ”Օդնոկլասսնիկի”-ի լինել-չլինելու խնդիրը: Իսկ նույն ”Օդնոկլասսնիկի”-ում գրանցված շատերը նույնիսկ չեն էլ իմանա, թե ինչ կատարվեց Ֆեյսբուքում, ինչ ֆունկցիա ավելացավ, և ինչը պակասեց: Հիմա էսքանից հետո՝ ձեր իսկ չափած սանդղակով չափեք ձեզ՝ ո՞վ է ավելի պարապ՝ ”Օդնոկլասսնիկի”-ում գրանցվա՞ծը, թե՞ դուք”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրանտ Ավետիսյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ