ՀԱՊԿ քարտուղարը կայցելի Հայաստան
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով ապրիլի 4-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նախատեսված են Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:





































