07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Համանախագահները Հանրապետության Նախագահի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Նախագահ Սերժ […]

Կունենանք այլընտրանք և իշխանություն, ընդդիմություն չենք ունենա

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ֆինանսաբյուջետային հարցերով  մշտական հանձնաժողովի նախագահ՝ Գագիկ Մինասյանը  “Հենարան” մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ խոսեց երկու այս պահին կարևորվող հարցերի  մասին` կենսաթոշակային համակարգի շուրջ գործընթացի և ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացների մասին, որոնք ըստ պատգամավորի  շաղկապված են: “Համախմբման գործընթացը, որ առկա է, նոր չէ, երկու տարի առաջ այդ գործընթացն արդեն սկսվել էր: Հիմա ըստ էության նոր թափ է առնում այդ գործընթացը, ես […]

Հաագայում բացվում է միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովը

Հաագայում այսօր` մարտի 24-ին բացվում է միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովը: Գագաթաժողովին մասնակցելու են 50 երկրների նախագահներ և 5 միջազգային կազմակերպություններ։ Հաագայում կլինեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ այլոք: Նշենք, որ գագաթաժողովին մասնակցելու է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս […]

Պատրաստում են երիտասարդ ՛՛Հանրապետականներին՛՛

Քաղաքական մենեջմենթի դասընթաց՝ երիտասարդ ՀՀԿ-ականների համարՄարտի 21-22-ին Երևանում “Կոնրադ Ադենաուեր” հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվեց դասընթաց՝ “Քաղաքական մենեջմենթ և կուսակցական ռազմավարություն” խորագրով, որին մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության 25 ներկայացուցիչներ։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը միջոցառման բացման խոսքում նշեց, որ համագործակցությունը  “Կոնրադ Ադենաուեր” հիմնադրամի հետ բավական երկար պատմություն ունի. <<Այս տարիների ընթացքում երկու կառույցների միջև […]

Դրական հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ. համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ դրական հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: “Միասին աշխատելու դեպքում տևական խաղաղությունը հնարավոր է”,- գրել է նա:

Լեւոն Արոնյանը ետ է մնում Անանդից

Խանտի Մանսիսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր հանգստի օր է: Երեկ Արոնյանը ցավալի պարտություն կրեց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովից, ում հաղթել էր առաջին շրջանում: Անանդը հաղթեց Տոպալովին, եւ այժմ Արոնյանը նրանից ետ է մնում 1 միավորով: Մրցաշարում հաղթելու համար Արոնյանը պետք է շրջանցի Անանդին 0.5 միավորով, քանի որ հավասար միավորների դեպքում Անանդը ունի […]

Գեւորգ Ղազարյանի գոլը օգնեց ”Մետալուրգին” հաղթել/վիդեո/

Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրում Դոնեցկի ”Մետալուրգը” մրցակցի հարկի տակ 4-0 հաշվով հաղթեց ”Զարյային”: Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը: Նա խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում եւ փոխարինվեց 76-րդ րոպեին: Դոնեցկյան թիմը վաստակեց 27 միավոր ու բարձրացավ 6-րդ տեղ:

Նազենի Հովհաննիսյանը չի համակերպվի

”Չեմ համակերպվի, եթե Ադրբեջանը Եվրատեսիլին ՀԱՅԱՍՏԱՆՒՑ առաջ լինի online քվեարկությամբ՜՜Ես ԴԵՄ եմ կուտակայինին, բայց ԿՈՂՄ եմ Քվեարկությանը՜։))))))))  ԱՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՋ ՜՜ MP3:))) Հ.Գ .… Օֆամանեսիմ։)…… Քվեարկել այստեղ”:  Նազենի Հովհաննիսյանի Facebook-յան էջից:

Օգնության են հասել փրկարարները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 23-ին, ժամը 20.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում կայանված “Տոյոտա Ռունեռ” մակնիշի 35 TS 389 պետհամարանիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Գեներալ Գրիգորյանը չգնաց հարազատ եղբոր հուղարկավորությանը

“Անընկալելի չարությամբ” Կարծում եմ այլ բնորոշում դժվար է գտնել գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին և Երկրապահ Կամավորականների միությանը վերաբերող հրապարակման համար, որ օրերս տեղ գտավ մամուլում: Կրկնելով վերջին շրջանում ԵԿՄ-ի հասցեին տարբեր կողմերից տարածվող և արդեն ձանձրալի դարձող զրպարտանքները, այս հոդվածի հեղինակը թող ներվի ասել, ևս մեկ անբարո քայլ է կատարել, փորձելով Արցախյան պատերազմի   վավերական հերոս Մանվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված