Հայկական շաուրմայից Ռուսաստանում 32 հոգի է թունավորվել

Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում 32 հոգի է թունավորվել` տեղի շաուրմայանոցի շաուրմաներից ուտելուց հետո, գրում է Life News-ը: Պարզվել է, քաղաքի կենտրոնում գտնվող շաուրմայանոցը պատկանում է հայազգի Դ. Ա. Մկրտչյանին, ով Կալինինգրադում նաեւ հացի փուռ ունի: Նրա շաուրմայանոցում սնված 32 հոգին էլ հայտնվել են հիվանդանոցում։ Այժմ շաուրմայանոցը փակ է, դեպքի առթիվ փորձաքննություն է ընթանում: