Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեի հայտարարությունը
Հանուն եւրոպական ապագայի եւ ինքնիշխանության Ուկրաինայի ազատ քաղաքացիների երեք ամիս տեւած աննախադեպ պայքարը, որն ուղեկցվեց բարձր քաղաքացիական գիտակցությամբ եւ ինքնակազմակերպմամբ ոտքի ելած քաղաքացիների արյամբ, արձանագրեց Կրեմլի հովանավորությունը վայելող ռեժիմի տապալումը: Չհամակերպվելով իր հովանավորյալների օրինաչափ պարտության հետ, Սոչիի օլիմպիադայի փակումից անմիջապես հետո Պուտինի ռեժիմը կանոնավոր զորքերի եւ հատուկ ծառայությունների միջոցով Ուկրաինայի տարածքում իրականացրեց ինտերվենցիա` հարեւան երկրի […]