28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գործատո՞ւն է որոշելու` պահումների անի, թե ոչ

Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին այսօր ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց ”Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: 

”Կուտակայինի գործունեությունը կանոնակարգված է եղել օրենքով: Այն գործատուները, գործակալները, ովքեր վճարումներն իրականացրել են, բնականաբար, այդ գումարները չեն կորչում, դրանք քաղաքացիների սեփականությունն են”,- պարզաբանեց նա: Կուտակայինի հետ կապված բոլոր հարցերին, նախարարի խոսքով, ամբողջական պատասխան կտա ընդունվելիք օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: 

Նախարարի պաշտոնակատարից ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյոք գործատուն է որոշելու` պահումների անի, թե ոչ, ինչին Ասատրյանը պատասխանեց, որ նախ պիտի խնդրի լուծումը դիտարկեն ամբողջականության մեջ՝ հաշվի առնելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տասնօրյա պաշտոնավարումից հետո արեց առաջին քայլը, և խնդրի վերաբերյալ եղան տարբեր ձևաչափերով քննարկումներ: 

ՀՅԴ-ական պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ ՍԴ որոշումն, ըստ կառավարության տեսակետի, արդյոք չի՞ վերացրել պարտադիր բաղադրիչը, սեպտեմբերի 30-ից հետո կարո՞ղ է այդ բաղադրիչը լինել: 

Ասատրյանը պատասխանեց, որ այդ առումով ՍԴ որոշման մեջ պարտադիր բաղադրիչ չլինելու պարտադրանք չկա: Նրա խոսքով՝ այն որոշումը, որ բոլորը տեսել են, դրանում պարտադիր բաղադրիչը չի նշված՝ որպես Սահմանադրությանը հակասող: 

”Հստակ արձանագրված է սեփականության իրավունքի հետ կապված հակասահմանադրականությունը: Խնդիր՝ կապված պարտադիր բաղադրիչի սահմանադրականության հետ, ՍԴ որոշման մեջ չկա”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ