14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բաղդասարյանը Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին իմացել է նախագահից /վիդեո/

 ‘’Տիգրան Սարգսյանի հետ մենք եղել ենք նույն Կառավաության կազմում, ունեցել ենք  մեր նվազ չափը, բայց կարծում եմ՝ հիմնավորված էր կառավարության հրաժարականը, նույնիսկ ուշացած՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ բազմիցս է ասել, որ Կառավարությունը պետք է գործի ավելի ագրեսիվ ու նպատակահարմար: Այդ մասին ասել է նաև ՀՀ նախագահին:

՛՛Չնայած բոլոր խնդիրներին այդ Կառավարությունը գործել է, ասել, թե իր առջև դրված խնդիրները լուծել է, միանշանակ՝ ոչ՛՛,-նշեց նա: Բաղդասարյանը նկատեց, որ նախագահի ակնկալած տնտեսական աճը այդ Կառավարությունը չկարողացավ իրագործել և այս փոփոպությունն իսկապես անհրաժեշտ էր:

Հարցին, թե տեղյակ եղել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին, Բաղդասարյանը պատասխանեց, որ հրաժարական տալուց մեկ օր առաջ է տեղեկացել: ՛՛Տիգրան Սարգսյանի հրաժարականի հետ կապված տեղեկացել եմ որոշման նախորդ օրը հանրապետության նախագահից:

Դա հարց է, որի հետ ես առնչություն չունեմ, ու սա նաև մեր կոալիցիայից դուրս գալու պատճառներից մեկն է: Մեզ հետ չի քննարկվել՝ ինչու հանվեց ու նշանակվեց, մենք դրա հետ առնչություն չունենք: Ում ուզում են, հանեն, ում ուզում են, նշանակեն՛՛: 

Բաղդասարյանն անդրադարձավ նաև հայտարարություններին, թե խորհրդարանում 6 պատգամավոր ունենալով՝ ինչպես կարող էին ակնկալել, որ իրենց կուսակցության առաջնորդին կարող են վարչապետի պաշտոն առաջարկել, և նկատեց, թե իրենք 6 չէին, այլ 76: ”Մենք եղել ենք քաղաքական կոլաից, թե կարելիէ  հաշվել վեց մի դեպքում, երբ բյուջեի քննարմման ժամանակ 76 ենք”:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ