14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ական պատգամավորները նոր Կառավարության հրաժարականի մասին էին կատակում /վիդեո/

Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր Արարտյան հարթավայրի ստորերկրյա ջրերի խնդիրը: Հիմնական զեկուցողը` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը ներկայացրել էր մի նախագիծ, որով խնդիրների լուծման եղզանակ է առաջարկվում:

Նա նշեց, թե պետք է ընդունել 1984թ-ին եղած թվերը և փորձել վերականգնել, այսինքն, եթե այն ժամանակ թույլատրվում էր 1 մլրդ խմ ջուր հանել, հիմա արդեն դա հասել է 1,7 մլրդ խմ-ի։ Բոլորի համար հասկանալի էր, նման ծանր վիճակի հիմնական պատճառը ձկնարտադրությունն էր, որի համար հորատվել են նոր հորեր և ջուրը վերցրել անխնա։

Կառավարությունն այստեղ ներկայացնող Բնապահպանության նախարարի պաշտոնակատարի տեղակալը շեշտեց, թե սխալ է որպես հիմք 1984 թ-ի թվերը ամրագրել օրենքում։ ”Որպես մասնագետ` գտնում եմ, այդ թիվը պատրաստ չենք ամրագրել, որովհետև բալանսը խախտվել է։” Նրա խոսքով` դրա համար ժամանակ է պահանջվում, արդեն իսկ կառավարությունը սահմանափակումներ է դրել, պետք է ջրային օրենսդրության փաթեթը կառավարությունը հասատատի, որ այդ թվերը հաստատվեն վերականգնելու համար։ Ըստ նրա, քանի որ վարչապետը փոխվել է, ապա արդեն նոր վարչապետը կստորագրի այդ փաթեթը։ ”Ձկնաբուծական տնտեսություններն աշխատում են, ձուկ կա և ավելի խիստ միջոցերի դիմելու համար պետք է քննարկենք”,-ասաց նա և նշեց, որ հորատման անցքերը պետք է կոնսերվացվեն, մինչդեռ ձկնարտադրողները բողոքում են, և ասում են, թե սա մեզ պետք է, դրա համար ըստ նրա պետք է լինեն լսումններ, ներգրավվեն նաև ձկարտադրողները:

Իսկ նախագծի հեղինակ Լյովա Խաչատրյանն էլ նկատեց, որ խնայողության դեմ չեն, բայց ընդգծեց. ”Երեկ էր պետք խնայողությունը սկսել” :

Փոխնախարարը շարունակեց, թե ջրի մակարադակն այնպես է ընկել, որ հորերը չորացել են և հիմա եթե նրա ասածն անեն, ”բռնենք, օրենքով տուգանենք՝ ունքի տեղը աչքը կհանենք”։

Հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Մարտուն Գրիգորյանն էլ նետեց, թե ուր էր այն ժամանակ նախարարությունը, ուր էր Կառավարությունը, որ նման խնդիրներ էին առաջանում:

ԲՀԿ պատգամավոր Վահագն Մախսուդյանն էլ, ով հարակիզ զեկուցող էր, իր ելույթում ասաց. ”Բա լավ էս ուսումնասիրությունները երբևէ ձեզ չի՞ անհանագստացրել։ Փող են տվել, որ ուսումնասիրություն կատարեք, ինչի վրա եք ծախս արել, գնացել 100 միլիոնանոց դրամի մի հատ տուալետ եք բերել, այս խնդիրը թողած, էսպես բան կլինի”:

”Սովետի ժամանակ ոչ մի ապօրինի հոր չի եղել, եթե ուզել ենք, համայնքը դիմել է, մարդիկ գնացել են դեռ մի մաղարիչով խնդրել, նոր եկել են տեսել, եթե հնարավոր է եղել՝ թույլտարել են հորատել, մեռած մարդու փոխարեն սուտ խոսել չի կարելի, ախր այդպես չի կարելի, չգիտեմ հարց ձևակերպեմ թե ելույթ, ուղղակի մենք ամեն մի բնագավառ տապալում ենք, հետո ասում ենք վերականգնեք։

Պատգամավորը նշեց, թե կառավարությունից զատ պետք է փոքր կառավարություն լինի, որ ուսումնասիրություններին հաշվի առնի։ Լյովա Խաչատրյանը կատակեց. ”Կառավարության հրաժարականը պահանջի”։

Առաջարկվեց նախագիծը ԱԺ օրակարգ չմտցենել, քանի որ տեխնիկան առաջադրանքներից շահագիգիռ մարմիների հետ պետք է համաձայնեցվեն, ինչպես նաև նոր կառավարության հետ։ Հանձնաժողովի նախագահն առաջարկեց, սպասել, տեսնել, թե ոլորտի պատասխանատումնները կառավարության հրաժարականից հետո ով է լիելու, նրանց հետ աշխատանքները քննարկեն։ Նա նաև տեղեկացրեց, որ լսումները պլանավոված են արդեն և օրը կետեղեկացվի, որին կմասնակցեն ձկնաբույծները, բնապահպանները, Գյուղնախարությունն ու Բնապահպանական նանախարարությունը, նաև 31 համայքնների հողատերերը։

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ