14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Չկայացած նախարարացուն գլխի է ընկել

  ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի  նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, ըստ որոշ տեղեկությունների՝ մեկնել է Մոսկվա: Ռուսական կողմի լոբբինգն ու  նրա մտերմիկ կապերը նոր վարչապետի հետ՝չօգնեցին Նիկողոսյանին նախարար դառնալ: 

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Նիկողոսյանին “գլխի են գցել”, որ կառավառությունում այս անգամ ինքը չի կարող տեղ ունենալ: Նրան խոստացել են մյուս կառավարությունում մի լավ ոլորտ վստահեն նրան:

Մեր հեռախոսազանգերին Նիկողոսյանը այդպես էլ չպատասխանեց:Նրան մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ Հայաստանում “շեֆը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, ինչի պատճառով էլ ժամանակ չի ունեցել պատասխանելու զանգերին”:

“Իսկ Հայաստանը ինքը չի լքել: Անդրանիկ Նիկողոսյանի աշխատավայրը Մոսկվայում է”,-նշեցին նրանք՝ նշելով նաեւ, որ հաստատ չեն կարող ասել՝ Նիկողոսյանը Հայաստանում է, թե ոչ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ