14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Դարձիր աղանդավոր, թե չէ կիմանան, որ գոմիկ ես…”սպառնացել են 22-ամյա երիտասարդին

“Համոզում էր, ասում էր արի դարձի Հիսունական, թե չէ կգամ ձեր տուն քեզ խայտառակ կանեմ”,-այսպես սկսեց իր պատմությունը Henaran.am-ի խմբագրություն ահազանգած 22-ամյա երիտասարդը: Արամը /անուն փոխված է/, պատմեց որ “Օդնոկլասնիկի” միջոցով ծանոթացել է մի մարդու հետ, որի հետ զրույցի ժամանակ չի թացքրել որ սեռական այլ հակումներ ունի:

“Կիսվեցի, ասացի նաեւ, որ ուզում եմ վերացնեմ՝ չի ստացվում, խորհուրդ տվեց հանդիպել, ու ինքը կօգնի: Ասաց, որ նախկինում նարկաման ա եղել, հիմա թողել ա: Նաեւ ասաց, որ քարտաշ ա, գերեզմանի քարեր ա սարքում”,-պատմեց Արամը:

Պայմանավորվում են, հանդիպում Էջմածնի եկեղցիներից մեկի բակում:Արամի պատմելով, քարտաշը ժամերով գլխին քարոզ է կարդում ու ստիպում, որ դառնա Հիսունական: 

“Դու պիտի գաս մեր շարքրեը որ փոխվես, եթե չգաս, գերեզմանի հաջորդ քարս քոնն ա լինելու, սարքելու ե՝մ քո վրա դնեմ”,-սպառնացել էր աղանդավորական քարտաշը:

22-ամյա Արամը վախենում է, սակայն հրաժարվում է դառնալ աղանդավոր: Քարտաշը հիմա էլ փոխել է մարտավարությունը՝ անընդհատ զանգում, ասում է եթե չգաս դառնաս “մերոնցից մեկը, գալու եմ ձեր տուն, ձեր թաղում ասեմ, որ դու գոմիկ ես”:

Իսկ երբ Արամը նրան զգուշացրեց, որ կդիմի ոստիկանություն, արդեն մի քանի օր է՝ քարտաշը չի զանգում նրան:

“Ուղղակի տեսեք թե ինչպես են աղանդավորները որսում մարդկանց: Սա էի ուզում պատմեմ, որ զգույշ մնան “,-եզրափակեց Արամը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ