18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

՛՛Դժվար չէ, եթե ուզենայինք, կմտնեինք էլի՛՛ /վիդեո/

”Չկա այնպիսի մի քաղաքական ուժ, որ չի ուզում դառնալ իշխանություն, դա քաղաքական ուժի կարգավիճակն է, բայց չի կարող լինել մի իշխանության մեջ, որի հետ իր պատկերացումները չեն համապատասխանում: Այսօր էլ դժվար չէ, եթե ուզենայինք, կմտնեինք էլի, կամ ի՞նչի դուրս եկանք որ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ ի պատասխան հարցին, թե […]

Զինվորականն ու որդին ծեծի են ենթարկել ոստիկաններին

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը: ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. դեկտեմբերի 5-ին` ժամը 01:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցները` ոստիկանության փոխգնդապետ Սուրիկ […]

Կարողա՞ ֆալշիվի ռուսա /վիդեո/

՛՛Լյուբոյ տեղ էլ հանցագործ աշխարհ կա, ազգը ինչ կապ ունի, մենք ազատամարտիկներ ենք մենք կռվող տղերք ենք՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում անդրադառնալով երեկ Գյումրիում ռուս զինվորի կատարած դաժան հանցագործությանը ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության փոխնախագահ Արագած Մկրտչյանը (Բոնդո): Այնուհետև ազատամարտիկները կասկած հայտնեցին Պերմյակովի զտարյուն ռուս լինելու վրա.՛՛Դրա արյունը դեռ պետք է ստուգել՝ կարողա ֆալշիվի ռուսա՛՛: Մանրամասները՝ […]

Վույ աման, աման, վույ աման, նախագահ լինելո՞ւց լավ բան /վիդեո/

Ամանորի օրերին շատ հաճախ կարելի է տեսնել յուրահատուկ ձմեռ պապիկիների: Մեր գործընկերներին հանդիպած Ձմեռ պապն էլ յուրօրինակ էր իր ցանկություններում: Նա խոստումներ տալ չի սիրում: Իսկ թե ինչու՝ դիտեք տեսանյութը:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Այդ ընթացքում հայհոյում են ՛՛Դաշնակցությանը՛՛, հետո օգտվում բոլորը /վիդեո/

՛՛ ՛՛Դաշնակցությունն՛՛ անում է, ստեղծում է  պայմաններ, հետո բոլորն այդ պայմաններից օգտվում են, այդ ընթացքում հայհոյում ՛՛Դաշնակցությանը՛՛ ՛՛,-այսօր ասուլիսին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ՀՅԴ-ը ցանկանում բանակցել ոչ իշխանական ուժերի հետ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, եթե հայտնի է, որ եռյակի ուժերը դեմ են դրանց: Ռուստամյանը նշեց, որ նախկինում էլ […]

Ինչո՞ւ նախագահ Օբաման Փարիզ չի գնացել

Շաբաթ օրը՝ հունվարի 11-ին, ԱՄՆ-ի կարևոր դաշնակից երկրների առաջնորդներն հավաքվել էին Փարիզում՝  հասարակական միասնության երթին մասնակցելու համար, որը կազմակերպվել էր Ֆրանսիայում կատարված ահաբեկչական գործողության առիթով, գրում է interpress.am-ը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին էին միացել աշխարհի 30 առաջնորդներ, որոնց թվում էին Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս միջոցառումը ճանաչվել էր «հետպատերազմյան Ֆրանսիայի  […]

Թույլ չենք տա, որ Պերմյակովին հոգեկան հիվանդ ճանաչեն/վիդեո/

՛՛Գյումրիում տեղի ունեցած սոսկալի դեպքերը հերթական անգամ ապացուցեցին, որ ընդգծեմ հատուկ, որ ռուս ժողովրդի մասին չէ խոսքս, այլ ռուսական իշխանությունների, որ Կրեմլը Հայատանում վարում է կործանարար քաղաքականություն՛՛,-այսօր ,Ռուսաստանի դեսպանատան մոտ, մի խումբ քաղաքացիների ինքնաբուխ ակցիայի ժամանակ ասաց լրագրող Գայանե Առուստամյանը: Ակցիայի քաղաքացիները պահանջում են, որ Գյումրիում ամբողջ ընտանիքի սպանդն իրականացնող Գյումրիում տեղակայված ռուսաստանյան թիվ 102 […]

Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալԱրկադի Բախինի հետ

Այսօր Գյումրիում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ:  Վերջինս ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրեց նախօրեին տեղի ունեցած հանցագործության բացահայտման ուղղությամբ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները: Մասնավորապես, բանակի գեներալ Ա.Բախինը տեղեկացրեց շարքային Վալերի Պերմյակովի ձեռբակալության, ՌԴ 102-րդ ռազմակայանում ընթացող ներքին ծառայողական քննության ընթացքի մասին […]

Սրանով գնալու ենք բանակցելու իշխանությունների հետ. ՀՅԴ

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ունեցած առաջարկներն ու իրենց հայեցակարգը: Փաստաթղթում առաջին կետերը վերաբերում են կառավարման համակարգի փոփոխությանը, կառավարության կազմավորմանը, դատական անկախ համակարգի ձևավորմանն ու անուղղակի ընտրվող նախագահի լիազորություններին: Հինգրերորդ կետը վերաբերում է ընտրական համակարգին: Կարևորագույն է նաև ԿԸՀ լիազորությունների հարցը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ