13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Թվայնացվելու է ամբողջ եթերը /վիդեո/

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան հեռուստաալիքների թվայնացման թեմային, նշելով, թե նախատեսված է, որ այն պետք է ավարտվեր 2015 թվականի հուլիսի 1-ին, սակայն բանախոսները չբացառեցին, որ գործընթացը կարող է նաև հետաձգվել: ՀՌԱՀ անդամ Արմեն Մելիքյանն ասաց, թե թվայնացումը վերաբերում է ոչ միայն հեռուսուստաալիքներին, այլ թվայնացվում է ամբողջ եթերը: Ըստ նրա` մինչև հուլիս ամիսն ամեն ինչ կկարգավորվի, և օրենքով նախատեսված կարգով հանրապետության ողջ տարածքում հեռուստատեսությունը կթվայնացվի: Արձագանքելով դիտարկմանը, թե թվայնացման հետևանքով մարզային հեռուստաընկերություններից շատերը կկանգնեն փակման հարցի առջև, Արմեն Մկրտչյանն ասաց, որ ցավում է, որ հարցը շատ ուշ է բարձրացվում նույն մարզային հեռուստաընկերությունների կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ