26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման ուղիները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային տնօրեն Կլաուս Գերհաուզերի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը կարևորել է համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ և նշել, որ բանկի հետ իրակա­նացվող բոլոր ծրագրերը գտնվում են իր մշտական ուշադրության և հսկողության ներքո: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շեշտել է դոնորների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման […]

Չկա ավելի մեծ չարիք ժողովրդի համար, քան կեղծ հերոսությունը

Ռ.Մուրադյանի փետրվարի 2-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Չկա ավելի մեծ չարիք, ավելի մեծ աղետ ժողովրդի համար և հատկապես, մեր նման փոքր ազգի համար, քան կեղծ հերոսությունը: Ակնհայտ է, որ վերջերս մեր հասարակություն ներթափանցել են կեղծ արժեքներ, հայտնվել են կեղծ հերոսներ և հայրենասերներ, ովքեր մեր պետության համար դժվարին ու վճռական պահերն օգտագործում են հանդես գալու իբրև […]

Կլոր-սեղան քննարկում պաշտպանության նախարարությունում

Փետրվարի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «ՀՀ օրենսդրությամբ զինհաշմանդամների համար սահմանված սոցիալ-իրավական երաշխիքների ապահովման գործընթացի կատարելագործման ուղիները» թեմայով կլոր-սեղան քննարկում, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քննարկմանը մասնակցել են պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, մի շարք վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ և ՀՀ ՊՆ հետ համագործակցող […]

՛՛Ուշադրություն դարձրեք. անցնում են անթույլատրելիի սահմանը՛՛

”Անցած ողջ տարին ուղեկցվեց բարձր գնաճով, գործազրկությամբ, արտագաղթով և դրամի արժեզրկմամբ: Ու Հայաստանի բնակիչների ստվար հատվածը հայտնվեց մասսայական աղքատացման շրջափուլում և բոլորովին էլ հասկանալի ու տեսանելի չէ, թե առհասարակ որևէ քայլ ձեռնարկվո՞ւմ է մարդկանց այդ փոսից հանելու համար, թե՞ ոչ”,-այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:  Նա նշեց, որ բոլորիս աչքի առաջ […]

Հայոց Ցեղասպանության գործ. ազատ խոսք, թե մարդու իրավունքների խախտում

2015-ի հունվարի 28-ին Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, լսվել է Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի՝ Հայոց Ցեղասպանության մասին գործը: TIME-ը հայտնում է, որ Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Փերինչեքը 2005 թվականին Շվեյցարիա այցելելու ժամանակ 1915-ի սպանությունների շքերթը, որի ժամանակ սպանվել է 1.5 միլիոն հայ, անվանել է “միջազգային սուտ”, գրում է interpress.am-ը` Inquisitr-ին հղումով: TIME-ի տվյալով, 2007-ին շվեյցարական […]

“Վոյաժները” շարունակվում են

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը 2014 թվականի դեկտեմբերի 22-ին ներկայացրեց 2013 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը՝ ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում արձանագրված խնդիրների ու մտահոգության հիմնական ոլորտների տեսքով: Խմբի փորձագետ Ռոբերտ Ռևազյանը ներկայացրեց ՔԿՀ-ներում տիրող վատ վերաբերմունքի, հիերարխիկ հարաբերությունների ու խցերի գերբնակեցվածության հարցերն ու դրանց բացասական հետևանքները: Ինչպես նշվեց փորձագետի կողմից, […]

Զեկուցվել է բուժաշխատողների հեպատիտ Ց-ով վարակվածության մասին

“Քաջարանի բժշկական կենտրոն” ՓԲԸ-ում հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի կապակցությամբ համաճարակային իրավիճակը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ուսումնասիրություն կատարած հանձնաժողովն Արմեն Մուրադյանին զեկուցեց արդյունքների մասին։  Նշվեց, որ արդեն կատարվել են հիվանդանոցում 2014թ. վիրահատված 192 հիվանդներից 68-ի և վիրահատված հիվանդների հետ առնչություն ունեցած բոլոր 27 բուժաշխատողի արյան զննություններ։ Վերջնական ախտորոշման արդյունքում 95 հետազոտվածից 13-ի մոտ արձանագրվել է հեպատիտ […]

ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին

ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում  ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը  ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. […]

Դուխները չի հերիքում

”Քաղաքական դաշտում պետք է լուծվի այս հարցը, թե՞ տնտեսական, իմ կարծիքով քաղաքական: Ունենք 10-15 մոնոպոլիստ, ովքեր դուրս են օրենքի դաշտից, որոնց վրա որևէ օրենք չի ազդում, և անում են այն, ինչ ուզում են, նրանք հիմնականում ներկրողներն են: Նրանք սպոնսերը բարձրադիր իշխանություններ են՛՛,-այսօր ԱԺ-ում ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛  օրենքի քննարկման ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: […]

Կոմիտաս վարդապետի հարցը կքննվի

Հայ առաքելական եկեղեցու կողմից սրբադասման կարգը շարունակական է դառնալու: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողներին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նշենք, որ ապրիլի 23-ին եկեղեցին 400 տարվա ընդմիջումից հետո կատարելու է ցեղասպանության նահատակների սրբադասում:  ՛”Այս փուլում միայն ցեղասպանության մեր նահատակների սրբադասման գործընթացն է, որ տեղի է ունեցել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ