04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինչ մեսիջ ուներ Տեր-Պետրոսյանը Պուտինին /վիդեո/

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինտիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ խնդիր է լուծում հիմա` խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հրապարակում մնալ: <<Արդեն բան չկա փորձելու էլ, որ կարող է փորձել նա, կար ժամանակ, որ հասարակությունը պահվում էր իշխանության հետ քաղաքական երկխոսության միջոցով, ապա հրապարակ նետեցին ԲՀԿ-ի հետ գործընկերության դիսկուրսը, որի շուրջ էին պահում հասարակությանը, հիմա չկա որևէ բան, իսկ Տեր-Պետրոսյանն ուզում է մնալ հրապարակում ու ցույց տալ, որ ինքն է ամենալոյալ ուժը Ռուսաստանին>>,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սաֆարյանը:

Նա նշեց, որ վերջին հանրահավաքին Տեր-Պետրոսյանի ելույթում մեսիջ կար հղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ եթե ինքը` ՀԱԿ-ը լքի ընդդիմադիր դաշտն, ապա ուրիշը կգա, որ ՌԴ-ին հակառակ կլինի: <<Ընդդիմադիր դաշտում կա վակուում, թե ով ավելի ճարպիկ կգտնվի, նրան էլ կհաջողվի զբաղեցնել այդ տեղը>>,-նկատեց նա:

<<Ազատ դեմոկրատներ>> կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն արձանագրեց, որ այդ ելույթի մեջ քաղաքական խոշոր բացթողում կար: <<Ասում է Պուտին հրաժարականը սրտների տակ պահած ուժեր, որքան ես գիտեմ, մենք սուվերենտ պետություն ենք, ու այլ երկրի նախագահի հրաժարականը մեզ այդքան էլ չպիտի հետաքրքրի ու հուզի>>,-ասաց Սեդրակյանն ու հավելեց, որ ՀԱԿ առաջնորդը հասկանում է, որ Պուտինը խսիտ անձնավորված քաղաքական գործիչ է ու անձնական զգացումքների հղումով փորձում է մոտենալ նրան: <<Բայց չեմ կարծում, որ այդ մեսիջը կարող է արձագանք գտնել, ու հենց այդ նպատակն էլ հետապնդում էր Տեր-Պետրոսյանը, որ այդքան էլ արդյունավետ չէր>>:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ