26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Գեներալ Մանվելը նորից դիրքեր է գնում

Րոպեներ առաջ գեներալ Մանվել Գրիգորյանը եւ Երկրապահ կամավորների միության անդամները մտան Սյունիքի մարզ: Սյունիքը գեներալին դիմավորեց մատաղով եւ զուռնա-դհոլով: Գեներալ Մանվել Գրիգորյանի առաջին կանգառը Սյունիքն էր, սակայն երկրապահները ուղեւորվում են դեպի Արցախ: Ինչպես նշեց գեներալը, գնում են հպարտ, հաղթանակած եւ պատրաստ են լինել հայ զինվորի կողքին: Գեներալի հետ է նաեւ նրա փոքր որդին` Վազգենը, ով […]

Ընկե՛րներ, սա ֆուտբոլային կոմբինացիա չէ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր Ազգային ժողովում մինչ ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքին անդրադառնալը 1995 թվականին ընդունված օրենքի 2 պատճեն էր բերել մեկը՝ Վախթանգ Միրումյանին, մյուսը՝ Վարդան Այվազյանին:Նախկին վարչապետը նեց՝ հայտնի է, թե որ ճյուղն ինչքան հարկ է տալիս, հայտնի չէ՝ որն ինչքան պետք է տար՝ դա էլ գիտեն, ուստի ստվերի խնդիր չի կարող […]

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Անջեյ Կասպշիկը հանդիպել են

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, տեղեկացնում է АПА գործակալությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակի, հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Կառավարությունն ուզում է ընդառաջ գնալ

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն արձագանքելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթին, ով նշել էր, որ կառավարությունը չի կարողանում ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքն ընդունել, ասաց. ՛՛Ոչ թե կառավարությունը չի կարողանում մեկ տարվա մեջ իր օրենքն ուժի մեջ մտցնել, այլ կառավարությունն ուզում է ընդառաջ գնալ ձեռնարկատերերին, բիզնեսմեններին, ուզում է՝ օրենքն ուժի մեջ մտնի բոլորի համար ընդունելի տարբերակով, […]

Հրդեհ գերեզմանատան մոտ

Փետրվարի 3-ին, ժամը 10.17-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի փողոցի 13-րդ նրբանցքի թիվ 6 տան տանիքում:Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.40-ին, մարվել՝ 11.00-ին: Այրվել է Հ. Հ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 25 ք.մ: 

Ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հարց է

՛՛Ես այն համարում եմ զուտ քաղաքական հարց, որովհետև ինչ է նշանակում, որ կառավարությունը մեկ տարի առաջ ընդունած օրենքը չի կարող գործողության մեջ դնել՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի վերաբերյալ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա կարծիքով` օրենքի ոչ հստակ լինելն ու անընդհատ ձգձգումը ազդում է նաև տնտեսվարող սուբյեկտների վրա, որովհետև օրենքը նրանց անորոշության […]

Դե լավ էլի

Չնայած 2014թ-ի  դեկտեմբերի 14-ին համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Սահակ Ալեքսանյանը, սակայն Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայք-էջում դեռ Քաղսիի նախկին գյուղապետի անուն-ազգանուն է: Ի դեպ, ավագանու անդամների ցանկում է Սահակ Ալեքսանյանի անունը, ով մինչեւ գյուղապետ ընտրվելը, մոտ մեկ տարի առաջ հրաժարվել էր ավագանու անդամի պարտականություններից: Հիշեցնենք, Քաղսիի ներկայիս գյուղապետը հեղինակություն համարվող “Վստրեչի Ապերի” ազգականն է: Հուսանք, […]

Ծիծեռնակաբերդի լուսանկարի հարցը տեղափոխվել է Թուրքիայի Խորհրդարան

Թուրքիայի արտգործնախարարության կողմից հրատարակված օրացույց-գրքույկում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի /Ծիծեռնակաբերդ/ լուսանկարի շուրջ ստեղծված աղմուկը շարունակվում է: Հարցն արդեն տեղափոխվել է երկրի գլխավոր օրենսդիր մարմին՝ Թուրքիայի ազգային մեծ ժողով /ԹԱՄԺ/, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:  Հարցը մեջլիսի օրակարգ է մտցրել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Օսման Քորություրքը: Ըստ թուրքական «Հաբերթուար» լրատվական կայքի՝ պատգամավորը գրավոր հարց […]

Ամերիկյան դեսպանատունը պատրաստվում է

ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը Երեւան կժամանի հաջորդ շաբաթ: Այս մասին տեղեկացնում է դեսպանատան թվիթերյան էջը: Հիշեցնենք, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի դիվանագիտական աշխատանքի ժամկետի սպառումից հետո 2014թ. դեկտեմբերի 17-ին Սենատը ՀՀ-ում դեսպան հաստատեց Ռիչարդ Միլզին:

Մկան պոչից ենք բռնում

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի որոշ դրույթների կիրարկման հետաձգումը պայմանավորված էր ժողովրդի ճնշմամբ: ՛՛Այս ռեֆորմը նման միջավայրում իրականցելը հենց էն գլխից էլ ձախողված է: Ձեր վերջին երկու տարվա արած ռեֆորները դասվում են այս շարքին՝ տրանսպոտրի գին, նկարահանող սաքրեր, կարմիր գծեր, ՀԴՄ, Սահմանդրական բարեփոխումներ, կուտակային, դրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ