28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Քաղ.ծառայող դառնալ ցանկացողները հասարակ հարցերի պատասխաններ չեն իմացել

Քաղաքացիական ծառայության համակարգի կայացումը կարևոր է որակյալ հանրային ծառայություն ունենալու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: <<Հատկապես այն դեպքում, երբ պետական ծառայողը անմիջականորեն է շփվում քաղաքացու հետ, առավել տեսանելի է լինում ծառայության որակը, դրա թերությունները: Այստեղ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ուսուցմանը: Կարևորագույն մի լուծում ուժի մեջ կմտնի 2017թ. հունվարի 1-ից: Մենք առաջիկա 2 տարիների ընթացքում պետք է կարողանանք քաղաքացիական ծառայողների նոր մոդել ներդնել>>,-նկատեց նա:

Բադալյանն ասաց, որ նախկին հին մեթոդին` ատեստավորմանը փոխարինելու է գնահատման նոր մեթոդը: <<Միշտ չէ, որ քաղաքացիական ծառայողները չեն ուզում որակյալ ծառայություն մատուցել, երբեմն նրանք չգիտեն, թե ինչպես դա անել: Վերջին հավաստագրման ժամանակ հաղթահարողների տոկոսը եղել է ընդամենը 20 տոկոս>>,-ասաց նա ու ներկայացրեց այն հարցերը, որոնց շատերը չեն կարողացել պատասխանել:

<<Եթե հայ երիտասարդը հավակնում է դառնալ պետական ծառայող ու բուհ է ավարտել, նա պիտի գոնե իմանա` ինչ է Սեպտեմբերի 21-ը: Եթե մարդը եկել է ու չգիտի իր հայրենիքի սահմանային պետությունները, ցավալի է, բայց այս մոդելը հնարավորություն է տալիս տարբերակել նրանց և նրանց>>,-շեշտեց նա:

Բանախոսը նաև ընդգծեց, որ Ֆինանսների նախարարությունը ՊԵԿ-ի հետ վերակազմակերպման արդյունքում մոտ 60 քաղ.ծառայողների հաստիքներ կրճարվեցին, ովքեր գրանցվել են կադրերի ռեզերվում ու հետո տեղավորվել են թափուր դարձած այլ ստորաբաժանումների համապատասխան աշխատատեղերում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ