28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինքն էլ էր ուզում լինել որոշողների մեջ

<<Ազատ դեմոկրատներ>> կուսկացության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը և Միջազգային ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ողջունում են ԲՀԿ նախագահի պաշտոնոմ Նաիրա Զոհրաբյանի ընտրվելը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սեդրակյանն արձանագրեց, որ առաջին անգամ կին է  ընտրվում խոշոր կուսակցության ղեկավարի պաշտոնում:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին ու եռյակին, ապա Սեդրակյանի խոսքով` եռյակն ընդամենը հրապարակը զբաղեցնելու նպատակ էր հետապնդում և երբ եռյակի ուժերից երկուսը ռուսական արտաքին վեկտորի մասին էին խոսում, <<Ժառանգությունը>> փորձում էր հակառակն ասել, և երբ միավորվում են այսպես, որպես կանոն դրանց փլուզումը կանխատեսելի է: Ստյոպա Սաֆարյանը հավելեց, որ ԲԿԿ-ը վերադարձվեց  2007-ի ռելսերի վրա:

Նրա խոսքով` ԲՀԿ-ն ի սկզբանե ստեղծվել է` գրավելու այն էլեկտորատը, որը երբեք ձայն չի տա ՀՀԿ-ին: <<ԲՀԿ-ի ընտրազանգվածի մեջ կան մարդիկ, որ ՀՀԿ-ից փող էլ չեն վերցնի ու ընտրեն, ու այդ անկայուն էլեկտորատին պետք է զբաղեցներ, որը գաղափարական չէ: ԲՀԿ-ն ստեղծվելու է ծառայելու բուֆեռ` չսպառնալով երկրի իշխանության հիմքերին: Բայց այս տարի ԲՀԿ ղեկավարը հայտ ներկայացրեց, որ ուզում է դուրս գալ պրոյեկտ լինելու փուլից ու լինել քաղաքական սուբյեկտ, ու այս կտրվածքով չէր կարող ներվել դա: Գագիկ Ծառուկյանը հայտ ներկայացրեց, որ ինքն էլ է ուզում լինել որոշոողների մեջ>>:

Սաֆարյանը կարծում է, որ ԲՀԿ-ն արդեն շատ հստակ նշաններ է ցույց տվել, որ ռադիկալ ընդդիմադիր դաշտում գործունեություն չի ծավալի: <<Չի կարելի լինել <<ապահով>> ընդդիմություն>>,-եզրափակեց Սեդրակյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ