06 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Գուցե եռյակ չլինի, հնգյակ լինի»

«Պետք է ձևավորել իսկապես ուժեղ, հզոր, այլընտրանքային բևեռ: Կստացվի կունենանք նույն պատկերացումը, ինչ կար»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:

Ընդդիմադիր պատգամավորը անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցած իրավիճակին գտնում է, որ  իրավիճակի արագ փոփոխությունը  ուղղելու համար հարկավոր է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա:

Պողոսյանի փոխանցմամբ չի կարելի ասել, որ ընդդիմությունը սրանով ջախջախված է դուրս եկել պայքարից. «Գնահատականների խնդիր է, ջախջախված է, թե ոչ: Ուղղակի ընդդիմության ընկալումը հանրության մեջ  փետրվարի 20-ն  էր»,– ասաց նա:

Ի պատասխան հարցի, թե արդյոք եռյակի ձևաչափը վերականգնելու հույս կա, Թևան Պողոսյանը նշեց, որ ինքը վաղուց եռյակի գործունեությանը չէր խառնվում, սակայն նկատեց, որ ապագան ցույց կտա. «Գուցե եռյակ չլինի, հնգյակ լինի»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ