18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայերի ցեղասպանությունն ու Գերմանիայի «ամնեզիան»

Բեռլին, 6 մարտի: «3sat» գերմանալեզու արբանյակային հեռուստատեսության եթերում ՙՄշակույթի ժամ՚ հաղորդաշարի հեղինակ Կորնելիուս Յանցենը մարտի 4-ին ներկայացրել է ՙԳերմանացիները եւ հայերի ցեղասպանությունը՚ խորագրով տեսանյութ:

Հեղինակը փաստում է, որ Գերմանիայի արտաքին գերատեսչության քաղաքական արխիվում հարյուրավոր փաստաթղթեր կան, որոնք վկայում են հայ ժողովրդի համակարգված սպանդի, ինչպես նաեւ՝ այդ գործում Կայսերական Գերմանիայի
դերի մասին:

Յանցենի պատրաստած հաղորդմանը մասնակցում էին ՙԼեփսիուսի տուն՚ հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար դոկ. Ռոլֆ Հոսֆելդը եւ ՙTageszeitung՚ օրաթերթի Թուրքիայի թղթակից Յուրգեն Գոթշլիխը: Վերջինս համոզված է, որ Հայոց ցեղասպանության իրագործման գործում Կայսերական Գերմանիայի քաղաքական դերն ավելին է, քան իբրեւ դիտորդ:

Թեմայի շուրջ Գոթշլիխը ուսումնասիրել է թուրքական եւ գերմանական արխիվները, ի վերջո եկել այն եզրահանգման, որ Գերմանիան <<ակտիվ քաղաքական  աջակցություն է ցուցաբերել Ցեղասպանության իրագործմանը՝ սեփական պատերազմական նպատակներն իրագործելու համար>>:

Հարցազրույցի ընթացքում նա, մասնավորապես, շեշտում է, որ Օսմանյան զինված
ուժերի գլխավոր շտաբի պետ, գերմանացի գեներալ Ֆրիդրիխ Բրոնզարթ ֆոն Շելենդորֆը ոճրի անմիջական մասնակից է, ոչ թե՝ դիտորդ:

Իսկ, ըստ Ռոլֆ Հոսֆելդի՝ իրադարձությունները զարգացել են ռազմական մտածողության համատեքստում, պատերազմն ամեն գնով հաղթելու ցանկությանն իրականացմանն ուղղված մեթոդների ներքո: Նա հավատացած է, որ Գերմանիան պարզապես հանդուրժեց հայերի ցեղասպանությունը:

Հոսֆելդը քննադատում է հարցի շուրջ Գերմանիայի ներկայիս կեցվածքն ու նրան մեղադրում ՙամնեզիայի՚ մեջ:

Տեսանյութի հեղինակը հաղորդման ընթացքում պատմական տվյալներ է առաջ
քաշում՝ հղում անելով այն ժամանակվա դիվանագիտական նամակագրություններին,
որոնք ցույց են տալիս, որ Գերմանիան տեղեկացված էր  դաշնակցի զարհուրելի
գործողությունների մասին:

Կ. Յանցենը, հաղորդման մասին պատմելով,  ներկայացնում է, թե ինչ բարդ ընթացակարգեր է անցել Թուրքիայում թեմայի վերաբերյալ նկարահանումների
թույլտվություն ստանալու դիմումն ուղղակի ընդունելու հարցում ինչը մինչ
օրս անպատասխան է մնացել:

Յանցենը նշել է նաև, որ Գերմանիայի ԱԳՆ-ն ու Մշակույթի հարցերով պետնախարարը թեմայի շուրջ մեկնաբանություն տալու պատրաստակամություն չեն
հայտնել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ