Ֆրանսիայի Առնուվիլ և Իրանի Սպահան քաղաքների պատվիրակությունները հյոuրընկալվել են Նուբարաշեն վարչական շրջանում
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքից և Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքից ժամանած պաշտոնական պատվիրակությունների ներկացուցիչները հոկտեմբերի 12-ին հյուրընկալվել են Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանի հետ հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են մայրաքաղաքի ծննդյան հերթական տարեդարձից ստացած տպավորությունները` նշելով, որ մթնոլորտը […]





































