24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Բրավո. այսպիսին է Անտուան Ֆրերոյի գնահատականը Երևան Ջուր ընկերության գործունությանը

Այսօր` հունիսի 1-ին աշխատանքային այցով Երեւանում էր Ֆրանսիական Veolia Group-ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոն: Այցի շրջանակներում նա հյուրընկալվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ հանդիպելու է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, շահագրգիռ այլ կազմակերպությունների ու մարզպետների հետ: Քննարկվել են մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղու համակարգի կառավարիչ Երեւան Ջուր ՓԲԸ-ի 9-ամյա գործունեության արդյունքները, տեղեկացվել է Հայաստանում խմելու […]

Ով է ծեծել Աբովյանի քաղաքապետի թեկնածուին

Երեկ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանը դիմել է ոստիկանություն: Նա հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել Աբովյանի Հանրապետության փողոցում գտնվող Կենտրոնական շուկայի տարածքում: Կատարվում է հետաքննություն:

Հունիսի 1-ին մեկնարկել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ թոռնիկների հետ այցելել է Երևանի կենդանաբանական այգի, որտեղ 2013-2015թթ. այգու վերանորոգման և զարգացման ծրագրով իրականացվել են մեծածավալ աշխատանքներ: Հանրապետության Նախագահը քաղաքապետի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենդանաբանական այգու բարեկարգման և զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնելով այգու զարգացման ծրագրի մանրամասները` […]

Ինչ է երեխաների համար ցանկանում Ռազմիկ Ամյանը

Երգիչ Ռազմիկ Ամյանն իր ֆեյսբուքյան հանրագրում տեղադրել է իր և իր որդիների լուսանկարը՝ այդ կերպ շնորհավորելով նաև բոլոր փոքրիկներին հունիսի մեկի կապակցությամբ. «Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է և ինչպես իմ տղաներին, այնպես ել աշխարհի բոլոր երեխաներին մաղթում եմ` անամպ երկինք եվ անհոգ մանկություն»:

Գյումրու տնակային ավանների երեխաների ուղերձը աշխարհի բոլոր մանուկներին

 «Շիրակ կենտրոնը», Գյումրին մեր տունն է – Gyumri is our home երիտասարդականնախաձեռնությունը և «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնի սաները`  երեխաներիպաշտպանության միջազգային օրվան նվիրված հանդես եկան ուշագրավ նախաձեռնությամբ:Նրանք տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքների երեխաների մասնակցությամբպատրաստեցին «Աշխարհի բոլոր մանուկներին» խորագիրը կրող նկար-ուղերձ, որում վառ գույներով պատկերված է խաղաղ երկինք և լուսավոր տուն։      Այսօր՝ հունիսի 1- ին այն փակցրեցին Գյումրու Սախարովի հրապարակի հարակիցտարածքում գտնվող «Շիրակ կենտրոնի» նորակառույց գրասենյակի պատին: Միջոցառմանավարտին ամերիկահայ բարերար Հերման Հինթիրյանի օժանդակությամբ Գյումրու անօթևանընտանիքների երեխաներին բաժանվեցին փոքրիկ նվերներ:

Երեւանի քաղաքապետի փոքրը

Հունիսի 1–ը կրկնակի տոն է ինձ համար, քանի որ ամենափոքր որդուս՝ Սմբատի, ծննդյան օրն է։ Այսօր նա դառնում է 3 տարեկան: Սրտանց շնորհավորում եմ բոլոր մանուկներին, ում ծննդյան օրն էլ է այսօր և մաղթում, որ ունենան անհոգ և երջանիկ մանկություն՝ լի ժպիտներով և արևով։ Ֆեյսբուքյան հանրագրում կիսվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

20 տարի շարունակ` հանուն երեխաների

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ նա եղավ մանկական վերակենդանացման բաժանմունքում։ Արմեն Մուրադյանը մեկ առ մեկ  ծանոթացավ այս պահին բաժանմունքում գտնվող 30 երեխայի առողջական խնդիրներով, հետաքրքրվեց փոքրիկների բուժման ընթացքով։ Նորածինների, տարբեր տարիքի երեխաների մոտ  բազմազան խնդիրներ են, վնասվածքներ։ Առանձնանում են հատկապես […]

Միշոն պատրաստվում է ամուսնանալ /ֆոտո/

Blognews.am-ը գրում է.  Տևական ժամանակ է, ինչ ռեփեր Միշոն հանրության տեսադաշտում չէ, սակայն նրա մոտ լռության փուլ չէ. առաջիկայում Միշոն ստեղծագործական նորություններ կունենա. այժմ նա նկարահանվում է նոր ֆիլմում և ձայնագրում նոր երգեր։ Այս ամենը, սակայն, ամենամեծ նորությունը չէ, որ առաջիկայում սպասվում է ռեփերից։)  BlogNews.am-ի հավաստի տեղեկություններով՝ ռեփերն այժմ պատրաստվում է իր հարսանիքին, որը կկայանա […]

30 հարկային և մաքսային ծառայողներ ենթարկվել են պատասխանատվության

Ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչությունն այն առանցքային ստորաբաժանումն է, որն աջակցում է նախարարին՝ կառույցում առկա ռիսկերի բացահայտման, գնահատման և կառավարման, ինչպես նաև հսկողության գործընթացների գնահատման գործում: Ներքին աուդիտի վարչության պետ Կարեն Սեդրակյանի խոսքով` 2015-ի ընթացքում վարչութան կողմից իրականացվել են մի շարք աշխատանքներ. «Կատարվել է տարեկան ծրագրով նախատեսված 8 աուդիտորական առաջադրանք, մասնավորապես պետական գնումների, հարկային տեսչությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ