02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Բայց մենք Էռնեկյանի հետ պայմանավորվել էինք, չե՞ն վճարել

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Կառավարության առընթեր Անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահ Արման Սահակյանը ներկայացրեց նախագիծ, որով փոփոխություն կատարվեց գործադիրի նախկինում ընդունված որոշման մեջ: Ներկայացված նախագծով նախատեսվում է փոփոխել Տանգո ՓԲԸ-ի կողմից ՀՀ-ի սեփականություն հանդիսացող Կառավարական երկու մասնաշենքի, ինչպես նաև Արարատ ռեստորանի ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող կառավարական երկու մասնաշենքի գնման նպատակով սահմանված վճարումների կատարման ժամանակացույցում: Գնորդը […]

Դինոզավրերի պես կոչնչանանք

Տիեզերքը դաս է տալիս մեզ: Մարդկային միջամտությունն անցել է բոլոր սահմանները եւ մոլորակը պաշտպանվում է, անդրադառնալով՝ մոլորակում գրանցվող բնական աղետների ակտիվացմանը՝ նշեց բնապահպան Կարինե Դանիելյանը: «Բնական համակարգը պետք է պաշտպանվի, մենք ագրեսիվ միջամտություն են ցուցաբերում, խախտում ենք բնական համակարգը, օրենքները: Բոլոր օդերեւութաբանական փոփոխությունները, վտանգավոր երեւույթները, որոնք էապես աճել են եւ շարունակում են աճել, տիեզերքի պատասխանն […]

Կարո՞ղ է՝ գիժ եմ. Սասուն Միքայելյանը՝ ՀԱԿ-ից

«Երբեք ժողովրդին հուսախաբ չենք անի, եթե հայտարարեցինք, որ իշխանափոխություն ենք անելու, 90 տոկոս վստահ եղեք՝ կանենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քաղաքացիական պայամնագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:  Նա նշեց, որ իրենց կուսակցությունը գործով կապացուցի, թե ինչի է ընդունակ: Խոսելով սահմանադրական բարեփոխումներից՝ նա ասաց, որ դա շոու է: Դիտարկմանը, թե ՀԱԿ-ն էլ է դեմ այս փոփոխություններին, […]

Դարձյալ կարկուտ

Հանրապետության տարածքում հունիսի 4-ի գիշերը, 5-ին շրջանների զգալի մասում, 4-ին, 6-8-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը 4-7-ը էապես չի փոխվի, 8-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 3-4 աստիճանով: Երևանում հունիսի 4-ի գիշերը, 5-ին […]

Մեծ քանակով ծիրան ենք արտահանելու

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ գյուղատնտեսական տարին բարենպաստ վիճակում է ներկայումս: Նրա խոսքով՝ այս պահին տնտեսական աճը կազմում է 4.8%, ինչը մինչև տարեվերջ կաճի։ «Մթերումների առումով ևս խնդիր չենք ունենալու, պտուղ բանջարեղեններ, խաղող և այլն, մթերողները պատրաստ են ընդունելու և մշակելու, որոշակի խնդիրներ կան արտահանումների հետ, որոնք առաջիկայում, համոզված եմ, […]

Աջափնյակում 5-ամյա երեխայի գլուխը մնացել է վերելակի դռների արանքում

ՏԿԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հունիսի 4-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 2010 թ. ծնված Լ. Բ.-ին դուրս են բերել վերելակից. վերելակում են գտնվել նաև 2008 թ. ծնված Մ. Բ.-ը և […]

Արտակարգ իրավիճակ Հանրապետության հրապարակում /վիդեո/

Կառավարության շենքի դիմաց այսօր «թեժ» էր: Նաիրիտցիները ողջ նիստի ընթացքում աղաղակում էին՝ պահանջելով պարտքի մարում: Նիստի ավարտից հետո էլ նրանք որոշեցին երբ կազմակերպել Հանրապետության հրապարակում, սակայն երթը վերածվեց նստացույցի փողոցի կենտրոնում: Տիգրան Մեծ-Ամիրյան խաչմերուկում նրանք նստել էին գետնին ու պահանջում էին, որ վարչապետն իրենց մոտենա ու վերջնական պատասխան տա, թե երբ են մարելու իրենց պարտքերը: […]

Ամուսնու հետ վիճելիս կինը 6-րդ հարկից դուրս է նետել 3-ամյա որդուն /վիդեո/

Մոսկվայում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել: Ամուսնու հետ վեճի ժամանակ կինը 6-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատշգամբից դուրս է նետել իր 3-ամյա որդուն, հայտնում է ntv.ru-ն: Փոքրիկը տեղում մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Աղջիկները չեն սիրում խոսել սելեկտիվ աբորտներից

«Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ-ն Լոռու մարզի երեք համայնքներում՝ Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր, իրականացնում է «Նա նեի փոխարեն» ծրագիրը։ Այն ուղղված է պտղի սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների դեմ։ ՀԿ ներկայացուցիչները կարծում են, որ քննարկումների միջոցով երիտասարդները կկարողանան ճիշտ պատկերացումներ կազմել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով առաջացող բացասական հետևանքների վերաբերյալ։ Ընդ որում, լոռեցի երիտասարդները խնդիրը բարձրացնելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ