16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

«Բուռնաշը» շատ բան կբացահայտի. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, վիրավորված է իր կուսակիցներից և այնքան, որ նույնիսկ չի էլ թաքցնում: Աղաբաբյանը Աժ է գալիս միայնակ, մի քանի վայրկյան նստում դահլիճում, գրանցվում ու արագ հեռանում: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե արդյոք ինքը նեղացած է հարազատ կուսակցությունից, Աղաբաբյանը պատասխանեց. «Այնքանով, որ ոնց որ թե կուսակցությունն ինձ արդեն չի […]

Մհեր Սեդրակյանը «հրաժարական է տալիս». Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Գեներալ Մանվելի սենյակ մտնող Մհեր Սեդրակյանին հարցրինք. ասել էիք՝ Լյովիկենց սպանության գործով կգա Պզոն, Ձեզ կտեսնի, եկավ-տեսա՞վ, ի՞նչ գործընթացների մեջ եք էս պահին: «Բարով գա, բարով գնա»: Դեռ չի՞ եկել: «Գա ի՞նչ անի, էլ նոր եղածը եղել է, դնել` նորից շարունակել, իր ինչի՞ն է պետք»: Իսկ  Դուք էդ ռազբիրատներից-բանից պրծա՞ք: «Ես ընդհանրապես […]

Մի էլիտար հարսանիք էլ. Հրապարակ

Առաջիկայում կկայանա մեկ էլիտար հարսանիք ևս: «Հրապարակի» տեղեկություններով՝ հունիսի 20-ին Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդու հարսանիքն է: Միջոցառումը կկայանա Ծաղկաձորի «Golden palace» ռեստորանային համալիրում: Հարսանիքին հրավիրված է ողջ քաղաքական էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ներկա կլինեն պաշտոնյաներ օրենսդիր, գործադիր մարմնից, ուժային կառույցներից: Այստեղ են ասել՝ քեֆ անողին քեֆ չի պակսի, հայ պաշտոնյաները հարսանիքներից աչք […]

Օձը տուն է մտել

Հունիսի 10-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 9-րդ փողոցի վերջնամասում գտնվող բնակելի տնակում օձ է հայտնաբերվել (արգելափակվել է թակարդի մեջ). անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները գյուրզա տեսակի օձին ազատել են թակարդից և տեղափոխել անվտանգ տարածք:  

Ծառուկյանը կհատուցի. Ժամանակ

ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը ստացավ ամբողջական վերահսկողություն Կոտայքի մարզի նկատմամբ. մարզպետը նրա փեսան է, իսկ քաղաքապետ ընտրվեց  Վահագն Գևորգյանը՝ առավելապես Ծառուկյանի աջակացությամբ: Իսկ ինչպես պետք է Ծառուկյանը փոխհատուցի իշխանությանն իր նկատմամբ դրսևորած նման բարեհաճության դիմաց, կամ հանուն ինչի իշխանությունը Կոտայքի մարզը թողեց Ծառուկյանի տնօրինման տակ: «Ժամանակի» տեղեկություններով՝ Կոտայքի մարզում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման գործընթացի […]

Ում կարող է վնասել Սեյրան Օհանյանը. Ժամանակ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ իր և կնոջ վերաբերյալ համացանցում տարածվող տարատեսակ տեղեկությունները սուտ են, և դիմել են իրավապահ մարմիններին, ու գործը կամաց-կամաց բացահայտվում է: Երբ լրագրողները հարցրել են՝ տեսակետ կա, թե այդ տեղեկությունները և հակաքարոզչական արշավը նախաձեռնվել են և պայմանավորված են նրանով, որ Օհանյանին տեսնում են Հայաստանի […]

Ձերբակալվել են. Հայկական ժամանակ

Գորիսի «Սղդի գյոալ» տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով երեկ առաջին ձերբակալություններն են եղել: Երկու հոգի ձերբակալվել է Մ. Զաքարյանին միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով: «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղևոնդյանի որդին է: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:  

Փողերը գնացել են էլիտարներին. Հայկական ժամանակ

Մինչ ՀՀ իշխանությունները «լացում են» էներգետիկ համակարգում կուտակված պարտքերի թեմայով և հայտարարում, որ այդ պարտքերը կուտակվել են օբյեկտիվ պատճառներով, պարզվում է, որ այդ համակարգից ֆինանսավորվել են էլիտար կառույցներ:  Մասնավորապես՝ «Որոտան Կասկադի» գործունեությունից ստացած գումարներով ֆինանսավորվել է «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն, շենքի հիմնանորոգման, կահույքի ձեռք բերման և շահագործման ծախսեր են արվել: Այս նպատակով «Որոտանից» վերցվել է ավելի […]

Նախագահն ընդունել է Սոցինտերնի Գլխավոր քարտուղար Լուիս Այալային

  Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցինտերնի Գլխավոր քարտուղար Լուիս Այալային, ով Հայաստանում է գտնվում ՀՅԴ-ի կողմից հյուրընկալված «Սոցիալիստական ինտերնացիոնալի» ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի հանձնախմբի ժողովին մասնակցելու նպատակով: Ժողովի օրակարգային հարցերի թվում են նաև տարածաշրջանում ժողովրդավարության և հակամարտությունների կարգավորման հարցերը: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ երևանյան ժողովը, որին […]

Պատուհաս երեխաներ, որոնք մղձավանջ են դարձել իրենց հայտնի ծնողների համար.

Շատերին թվում է, որ հայտնի մարդկանց ընտանիքում ծնվելը ճակատագրի իսկական նվեր է, այլեւս ոչ մի խնդիր այս կյանքում չես ունենա: Սակայն աստղերի երեխաները, հակառակի նման, հերքում են այս փաստը: Երբեմն նրանց ճակատագիրը բացարձակ անբարենպաստ է դասավորվում, նրանց կյանքի ձեւը իդեալականից շատ հեռու է լինում, իսկ բնավորությունը` այնքան սարսափելի, որ ոչ բոլորն են կարողանում դիմանալ… Ներկայացնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված