15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Նախագահական ընտրություններով՝ քաղաքացիներին ամեն անգամ սթրեսի ենք տանում»

«Ունենք Սահմանադրության նոր նախագիծը , որը հաստավել է խորհրդարանի կողմից և ոււնենք ՀՀ նախագահի կողմից հրամանագիր , որ պետք է անցկացվի հանրաքվե»,-այսօր՝ հոկտեմբերի 14-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը և դրան գնալու փուլերին, ՀՀԿ պատգամավորը նշեց, որ  աստճանաբար ընդգրկվում ենք քաղաքական դեբատների փուլում:

Հարությունյանը ընդգծեց.« Պարզ է, որ կարող են կողմ և դեմ արտահայտվողները արտահայտել իրենց տեսակետները: Ըստ էության այս փուլում նախապատրաստում ենք հանրությանը՝ ձևավորելով հանրային կարծիք»:

Նա նկատեց, որ հաճախ հնչում է այն թեզը, թե սահմանադրական բարեփոխումները պահանջարկված չեն հանրության կողմից, բայց ըստ նրա՝ երբեք որևէ երկրում Սահամանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը չի ձևավորվում հանրության ընդերքում, դա հիմանականում ձևավորվում է քաղաքական կամ մերձքաղաքական շրջանակներում:

«Մարդիկ պատկերացում չունեն, թե իրենց առօրյա հոգսերն ինչ կապ ունեն Սահմանադրության հետ, և դա օբյեկտիվ է: Նշենք, որ նույնպիսի պահանջարկ չկար, երբ ընդունվեց 1995 թվականի Սահմանադրությունը, 2005 թվականի Սահմանմադրությունը»,-նշեց պատգամավորը:

Անդրադառնալով վերջին երկու նախագահական ընտրություններին տեղի ունեցած  բախումներին, մասնավորապես մարտի 1-ին տեղի ունեցած արյունոտ դեպքերին,  Հարությունյանը նշեց, որ քաղաքացիներին մենք տանում ենք ցավոտ սթրեսային վիճակների և նրանք անշուշտ այլևս չեն ուզենա տեսնել նախագահական ընտրություններ:

Քաղաքական գործիչը դրական է համարում այն փաստը, որ այս Սահմանադրական բարեփոխումների արդյունքում՝ ընդդիմությունը նույն չափ պատասխանատվություն կկրի ընդունած որոշումների  համար, որքան իշխանությունը:

«Մասնակցելով քննարկումներին «Ոչ» ասող  քաղաքական ուժերի հետ ես համոզվել եմ, որ նրանք խոսում են մի փաստաթղթի մասին, որը չեն կարդացել: Ոմանք փորձում են այս փաստաթուղթը ներկայացնել պայմանավորելով այն քաղաքական լիդերի՝ Սերժ Սարգսյանի անձի հետ»,-եզրափակեց Խոսրով Հարությունյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ