09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռուսաստանը հորդորում է ԼՂ հակամարտող կողմերին՝ հրաժարվել ուժի կիրառումից

Մոսկվան կոչ Է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ հրաժարվել ուժի կիրառումից եւ քաղաքական կամք դրսեւորել, որպեսզի փոխզիջման հասնեն:

Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն:

«Ցավոք, քաղաքական երկխոսության վերսկսումը բարդանում է հակամարտության գոտու իրավիճակի սրացումով, զոհերի թվի ավելացմամբ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Հետագա լարումը պարզապես անթույլատրելի Է: Կոչ ենք անում կողմերին հրաժարվել ուժի կիրառումից, ցուցաբերել քաղաքական կամք, որն անհրաժեշտ է փոխզիջման հասնելու համար»,-ասել է նա:

Զախարովան ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման թեման հանգամանորեն քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ այս տարվա ապրիլ-մայիսին Մոսկվա կատարած այցերի ընթացքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ