15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Կա շատ մտահոգիչ մի պահ այս Սահմանադրությունում». Առավոտ

«Խոսելով այս սահմանադրական փոփոխությունների մասին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ այն, ըստ էության, փա­կում է նախորղ նախագահների ճանարդարհը՝ գալ իշխանության։ «Այսօր ողջ իշխանու­թյունը մի անձի՝ նախագահի ձեեռքում է, իսկ այս Սահմանադրությամբ կլինի նախագա­հի, վարչապետի, որոշների կարծիքով՝ Աժ նախագահի ձեռքում, թեև այդ կարծիքի չեմ։ Բայց դա դրական է»։

Ինչ վերաբերում է բացասական կողմերին, ըստ Շահնազար­յանի՝ 89 հոդվածն է, բայց դրանից շատ իրեն մտահոգում է 205 հոդվածը. «Կա շատ մտահոգիչ մի պահ՝ չի երաշխավո­րում Հայաստանի Հանրապետության տա­րածքային ամբողջականությունը՝ 205 հոդ­վածն է։ Սա համարում եմ չափազանց վտանգավոր կետ, ինչո՞ւ պետք է ինչ-որ հանրաքվեով տարածքը փոփոխվի։ Տարած­քային ամբողջականությունը չշփոթել սահ­մանների անձեոնմխելիության հետ, դրանք տարբեր միջազգային իրավունքներ են։ Սահմանները ճշգրտման հարցեր են։ Այս­տեղ մեծագույն վտանգ եմ տեսնում։ Ցավա­լին այն է, որ ոչ իշխանական ուժերից ոչ մեկը այս հարցը չբարձրացրեց, եթե չեմ սխալվում, միայն Քոբոբելյանն էր։ Ստացվում է, որ թե՛ «այո»–ի, թե՛ «ոչ»–ի կողմնա­կիցները արհամարհում են այս հարցը, այ­սինքն՝ իշխանությունն ավելի կարևո՞ր է, քան պետականությո՞ւնը։ Մեր պետականու­թյան ատրիբուտներից մեկը՝ ազգային դրա­մը, նույնպես կարող է փոխվել»։

Դավիթ Շահնազարյանը նաև նշեց, որ անընդհատ փորձ է արված Սահմանադրության «ոչ»–ի եւ «այո»–ի միջոցով ինչ-որ գիծ գծել՝ փորձե­լով տարանջատել իշխանություն, ընդդիմություն. «Այսօրվա «այո» ասողների մեջ հնա­րավոր է՝ ավելի շատ ընդդիմադիրներ կան եւ ավելի շատ իշխանություններ՝ ընդդիմու­թյան մեջ»։

Ըստ նրա՝ ԵՏՄ-ի անդամակցու­թյան քվեարկությանը ցույց տվեց ընդդիմադիրների եւ իշխանության այդ սահմանագի­ծը»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ