17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ֆրանսիայի Առնուվիլ և Իրանի Սպահան քաղաքների պատվիրակությունները հյոuրընկալվել են Նուբարաշեն վարչական շրջանում

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքից և Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքից ժամանած պաշտոնական պատվիրակությունների ներկացուցիչները հոկտեմբերի 12-ին հյուրընկալվել են Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանի հետ հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են մայրաքաղաքի ծննդյան հերթական տարեդարձից ստացած տպավորությունները` նշելով, որ մթնոլորտը մայրաքաղաքում իսկապես տոնական էր: Հյուրերին հատկապես տպավորել է մայրաքաղաքի նկատմամբ երևանցիների ջերմ ու սիրառատ վերաբերմունքը, որում նրանք ևս մեկ անգամ համոզվել են մասնակցելով «Էրեբունի-Երևան 2797»-ի գալահամերգին:

Առնուվիլցի և սպահանցի հյուրերը շրջել են նաև Նուբարաշեն վարչական շրջանում, այցելել աշխատակազմի ենթակա կազմակերպություններ և ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ